«Իրանի ԱԳՆ-ն ասել է՝ ՀՀ-ի անվտանգության հարցը մեզ համար շատ կարևոր է. սա ողջունելի է»․ ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

2022 թվականին Իրանի կողմից հայ-իրանական հարաբերությունների կարևորության մասին նշվել է ամենաբարձր մակարդակով։ Այս մասին այսօր «Հայ-իրանական հարաբերությունները ընդհանուր շահերի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության խորհրդական Գրիգոր Մելքոնյանը՝ ներկայացնելով վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները։

2022 թվականի երկկողմ հարաբերություններում ամենագլխավոր իրադարձությունը Գրիգոր Մելքոնյանը համարեց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը, որին մասնակցել է նաև Իրանի արտգործնախարարը։

Նա հիշեցրեց 2022 թվականի հուլիսին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի խոսքերն այն մասին, որ եթե Իրանի և Հայաստանի սահմանը շրջափակելու քաղաքականություն վարվի, ապա Իսլամական Հանրապետությունը հակազդելու է դրան։ «Իսկ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ Իրանը երբեք չի հանդուրժի որևէ քաղաքականություն կամ ծրագիր, որը կհանգեցնի Հայաստանի և Իրանի միջև սահմանի փակմանը»,-հավելեց Մելքոնյանը:

Պաշտոնյան հիշեցրեց նաև, որ 2022 թվականի սեպտեմբերին՝ Ադրբեջանի ագրեսիայից հետո, Իրանի նախագահը ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցում հիշատակել է Խամենեիի խոսքը՝ ըստ որի՝ Հայաստանի և Իրանի միջև կապի համար սպառնալիքների անթույլատրելիության և այն մասին, որ հաղորդակցությունները պետք է լինեն երկրների ինքնիշխան վերահսկողության ներքո։

«Իրանի խորհրդարանում ևս հայտարարություն է ընդունվել։ Այն ժամանակ Իրանը Ադրբեջանի հետ սահմանին լայնածավալ զորավարժություններ էր անցկացրել, որոնք ազդանշան էին դարձել։ Բացի դրանից՝  2022 թվականի սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդիպում են ունեցել, որտեղ վերջինս կրկին մատնանշել է տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիությունը։ Ռայիսին հավելել է, որ Հայաստանի անվտանգության հարցը շատ կարևոր նշանակություն ունի Իրանի համար»,-նշեց Մելքոնյանը։

Պաշտոնյան ընդգծեց, որ ավելի ուշ Իրանի նախագահը Աստանայում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ևս կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարգումը և սահմանների որևէ փոփոխության անթույլատրելիությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։