Թուրքիայի հայ համայնքը 2,5 մլն լիրա է նվիրաբերել երկրաշարժից տուժածներին օգնության համար

Լուրեր

09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Թուրքիայի Հայկական հիմնադրամների միության նախագահ, Սուրբ Փրկիչ հիվանդանոցի խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հայտնել է երկրաշարժից տուժածների համար արված նվիրատվության մասին և նշել, որ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության՝ AFAD-ի հաշվին 2,5 միլիոն լիրա նվիրատվություն է փոխանցվել, գրում է Birgün-ը։

Շիրինօղլուն նշել է, որ երկրաշարժը մեծ աղետ է։

«Հաշվի առնելով երկրաշարժի ծանրությունը, ազդեցությունը և պատճառած ավերածությունները՝ սա աղետ է, որը հազվադեպ է լինում պատմության մեջ: Մենք ցնցված ենք խորը ցավից, խոսքերը բավարար չեն: Ես աղոթում եմ մեր բոլոր եղբայրների և քույրերի համար, որոնք պայքարում են փլատակների տակ գոյատևելու համար, նաև փլատակների գլխին սպասում են բարի լուրերի իրենց հարազատներից։ Վիրավորներին մաղթում եմ ապաքինում, զոհվածներին՝ ողորմություն, իսկ մնացածներին՝ համբերություն։ Մենք, որպես երկիր, շատ դժվար ժամանակներ ենք ապրում։ Բայց մենք մեծ պետություն ենք, այս աղետը հաղթահարելու ենք համառությամբ, երիտասարդությամբ և համախմբվածությամբ։ Մենք միասին կբուժենք մեր վերքերը։ Մենք աջակցելու ենք մեր պետության կողմից նախագահի համակարգմամբ իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին և համերաշխ ենք լինելու երկրաշարժից տուժած մեր եղբայրների հետ»,- ասել է Շիրինօղլուն։

Հավելենք, որ ավելի վաղ էլ Պոլսո Հայոց պատրիարքարանում պատրիարք Սահակ Մաշալյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն երկրաշարժից տուժածներին օգնության տրամադրման հարցով։

Էմմա Չոբանյան