Նոր Հայաստանը ԵՄ-ի հետ հարաբերություններում ոչ մի դյույմ առաջ չի գնացել․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
Բոլորը

«Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձախողել է իր հարաբերությունները բոլորի հետ՝ բոլոր դաշնակիցների ու բարեկամների հետ»,- ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորը նշեց, որ հաստատում է Փաշինյանի այն միտքը, որ Եվրոպայում Հայաստանին սկսել են խեթ նայել, ավելին՝ ոչ միայն Եվրոպայում, այլ նաև Իրանում, ՌԴ-ում, դատելով ամեն ինչից՝ նաև ԱՄՆ-ում։

Խաչատրյանի դիտարկմամբ՝ Հայաստանի և ՌԴ միջև հարաբերությունները երբեք այսքան լարված չեն եղել, ինչպես այսօր, դա նույնիսկ այսօրվա իշխանությունները չեն թաքցնում․ «Լավրովի վերջին հայտարարությունը դրա վկայությունն է։ Կարևորը միայն այն չէ, թե ինչ ասաց Լավրովը, այլ թե ինչու ասած»։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ ԱՄՆ-ն իրենց դաշնակիցներին ոչ միայն զենքով են օգնում, նաև փողով, դա իրենց օգնության մեխանիզմներից մեկն է։

«Նայենք Հայաստանին տրամադրվող օժադակության ծավալներին, համեմատեք այն արտաքին օժանդակության հետ, որ ՀՀ-ն ստանում էր 20, 25, 30 տարիներ առաջ։ Իսկ Ադրբեջանը շատ ավելի մեծ աջակցություն է ստանում, նաև ռազմական աջակցություն։

Ուրեմն ի՞նչ փոխվեց 2018 թվականից հետո։ Առևտրատնտեսական հարաբերությունները կարգավորվում են 2005 թվականի առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրով, այլ համաձայնագիր, որը կթանի մեր հարբերությունները ԱՄՆ հետ, չունենք»,- ասաց Խաչատրյանը։

Անդրադառնալով Եվրոպայի հետ հարաբերություններին, պատգամավորը նշեց. «Եվրոպայում Հայաստանին ոչ միայն խեթ են նայում, այլև չեն վստահում, այնքան չեն վստահում, որ ասում են՝ պետք է դիտորդներ գան, որ համոզվեն՝ դուք մեզ չեք խաբում։ Դա սովորաբար դիտորդները չեն անում, տեսուչներն են անում։ Ֆրանսիայից ժանդարմներ են գալու, էլի պաշտոնական տվյալների վրա եմ հղում կատարում, գալու են, քանի որ ՀՀ իշխանությունների խոսքերին չեն վստահում, չեն հավատում․․․
Նոր Հայաստանը Եվրոպայի հետ հարաբերություններում ոչ մի դյույմ առաջ չի գնացել»։

Արթուր Խաչատրյանն ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները փորձ են անում բոլոր բարեկամների ու դաշնակիցների հետ հարաբերությունների ձախողումը կոմպենսացնել թուրքերի և ադրբեջանցիների հետ հարաբերությունների բարելավումով, սակայն այստեղ էլ են ձախողել․ «Որքան էլ այսօրվա իշխանությունները խոսեն խաղաղության դարաշրջանի մասին, Թուրքիայի ու Ադրբեջանի թշնամական գործողությունները Հայաստանի դեմ չեն նվազում»։

Մանրամասները՝ տեսանյութում։