ՌԴ-ն սպառնում է ՀՀ-ին՝ թուրքերը ձեզ կուտեն, չենք օգնի․ արթնացնում են ստոքհոլմյան սինդրոմը․ Արփի Թոփչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 16:16
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
28.10.2026 | 15:46
Արարատ Միրզոյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով
28.10.2026 | 15:38
Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
28.10.2026 | 15:31
Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 15:29
ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
28.10.2026 | 15:20
Իրանի դատարանը հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
28.10.2026 | 15:10
ԱԺ-ն վավերացրեց TRIPP-ի համաձայնագիրը // Միրզոյանը ՀԱՊԿ Հայաստանի վերադարձ չի տեսնում․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 15:02
Երևանում երկու հեծանիվ գողանալու կասկածանքով 45-ամյա տղամարդ է հայտնաբերվել
28.10.2026 | 14:53
Կատարի միջնորդներն Իրանին ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու նոր համաձայնագրի նախագիծ են ներկայացրել
28.10.2026 | 14:44
«Այնտեղ մի հատ սուբյեկտ ունեք»․ Ալեքսանյանի խոսքից հետո ԱԺ-ում վեճ ծավալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:42
Փաշինյանը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները
28.10.2026 | 14:41
Ընդդիմության հույսը արտաքին ճնշումն ու «տրիգերն» է․ Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 14:34
Դավթաշենում 49-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է 36 թուփ կանեփ և 9 կգ չորացված զանգված
Բոլորը

Այսօր պարզ դարձավ, որ Մոսկվան դեմ է ԼՂ-ում ռուս խաղաղապահներին միջազգային մանդատ տալու՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին։ ՌԴ ԱԳՆ-ն պնդել է, թե ԼՂ-ում կայունության պահպանման միակ երաշխավորը ՌԴ խաղաղապահներն են, որին պետք չէ ՄԱԿ-ի մանդատ, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հստակ ամրագրված են խաղաղապահների գործունեության եղանակները։

«Այդ կապակցությամբ վեճի մասնակիցների միջև կա կոնսենսուս, և այդ փաստն այստեղ առանցքային է»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն։

Բայց իրականում Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, Հայաստանն այն ստորագրել է 2020-ի նոյեմբերի 9-ից կարճ ժամանակ անց։ Ինչո՞ւ Մոսկվան մերժեց ՀՀ-ի առաջարկը։

Factor TV-ին տված հարցազրույցում «Բերդ» ՀԿ անդամ, հանրային գործիչ Արփի Թոփչյանն ասում է, որ այս քայլը պետք է դիտարկել այն համատեքստում, որ Մոսկվան հրաժարվել է դիվանագիտական բառապաշարից, ինչի վկայությունն են Լավրովի վերջին աղմկհարույց հայտարարությունները և ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը ԵՄ-ի դիտորդների վերաբերյալ․ «Ուղիղ տեքստով սպառնալիքներ հնչեցին թե՛ եվրոպական առաքելության հասցեին, թե՛ ՀՀ-ի հասցեին, որ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության ցանկացած փորձ կբերի համարժեք կոշտ ազդեցության։ Ինչո՞ւ հիմա և այս պահին՝ դա այդ քաղաքականության շարունակությունն է։ Երբ հարց է բարձրացվում Քարագլխում ռուսական ուժերի անգործության, Լաչինի միջանցքի փակման առաջին օրերին ռուսական անգործության վերաբերյալ, բազմաթիվ փորձագետների և վերլուծաբանների բերանով Մոսկվան նշում է, որ ռուսական խաղաղապահները չունեն միջազգային մանդատ, և որ մանդատ տալն ավելի ազատ կդարձնի ռուսական ռազմական ներկայության ձեռքերը և կօգնի լուծել խնդիրները»։

Արփի Թոփչյանը հիշեցրեց Արցախի իշխանությունների՝ Փարիզ այցելած ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի և պետնախարար Ռուբեն Վարդանյանի պնդումները ռուսական խաղաղապահներին մանդատ տալու վերաբերյալ։ Դա, ըստ նրա, Մոսկվայի գիտությամբ էր արվում, սակայն պրոցեսը տապալվեց։

«Որովհետև Արցախի հանդեպ Ադրբեջանն իրականացնում է ահաբեկչություն՝ Թուրքիայի և ՌԴ-ի անմիջական օժանդակությամբ։ Անկախ դրանից՝ Արևմուտքը հստակ հասկացնել է տալիս, որ ռուսական ռազմական ներկայությունը չի ստանալու խաղաղապահի մանդատ։ Իսկ ՄԱԿ-ի մանդատն Արևմուտքի մասնակցությունն է Արցախում կատարվող պրոցեսներին»,- ասաց Արփի Թոփչյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան