Փորձում են ճանապարհների բացման գինը մեզ համար բարձրացնել․ Փաշինյանը՝ ապաշրջափակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Հայաստանն ամենաշատն է շահագրիռ, որ տարածաշրջանում կոմունիկացիաները բացվեն, ուրիշ որևէ մեկն այդ ճանապարհների կարիքն ավելի շատ չունի՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան, և քանի որ բոլորը հասկանում են, որ ՀՀ-ն ամենաշատն ունի այդ ճանապարհների կարիքը, փորձում են այդ ճանապարհները բացելու գինը Հայաստանի համար ավելացնել։ Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ի և տարածաշրջանի կոմունիկացիաների բացման վերաբերյալ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին։

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ կապող ցամաքային մեկ օղակ ունի՝ Վերին Լարսը՝ օբյեկտիվորեն անհաղթահարելի խնդիրներով, քանի որ ոչ ոք չի կարող կառավարել ձնահոսքերը, եղանակը, հեղեղումները, փլուզումները:
«Իհարկե, հիմա մեր վրաց գործընկերները նախաձեռնել են թունելի կառուցումը, որը խնդիրը մեծամասամբ կլուծի: Բայց, մյուս կողմից էլ, մենք, իհարե, հասկանում ենք, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան երկաթուղու և ավտոճանապարհների բացումն էականորեն կմեծացնի մեր առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ-ի և ոչ միայն ԵԱՏՄ-ի հետ»,-ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ Հայաստանն այս առումով շահագրգռված է, պատրաստ է իրականացնել նոյեմբերի 9-իեռակողմ հայտարարության 9-րդ կետում գրվածը:

«Ամենաշատը մենք ենք ուզում, որ այդ ճանապարհները բացվեն, և դիմադրում են մյուսները: Մենք ենք ամենաշատը շահագրգիռ, որովհետև մենք ենք, որ 30 տարի եղել ենք շրջափակման մեջ, ուրիշ որևէ մեկն այդ ճանապարհների կարիքն ավելի շատ չունի՝ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան: Իրենք բոլոր ճանապարհների այլընտրանքներն ունեն: Եվ, քանի որ բոլորը հասկանում են, որ մենք ամենաշատն ունենք այդ ճանապարհների կարիքը, փորձում են այդ ճանապարհները բացելու գինը մեզ համար ավելացնել: Մենք ասում ենք՝ չէ, եկեք այն, ինչ գրել ենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ճշգրիտ իրականացնենք: Եվ այն, ինչ չենք գրել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, մի վերագրեք եռակողմ հայտարարությանը»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը ընդգծեց՝ վերջերս Ադրբեջանի նախագահն ինքն է ասել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում «միջանցք» բառ չկա, ինքն է ներմուծել խոսույթ: «Սրանով ամեն ինչ ասված է: Չկա գրված միջանցք, չկա գրված Հայաստանի սուվերենության որևէ սահմանափակում, չկա գրված Հայաստանի օրենսդրության կիրառության որևէ սահմանափակում: Եվ բառիս իսկական իմաստով արձանագրում եմ, որ մենք հենց վաղը պատրաստ ենք այդ բոլոր գործողություններն իրականացնել, մեկնարկը տալ»,-եզրափակեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։