Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստան-Արցախ միակ գազատար խողովակը
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստան-Արցախ միակ գազատար խողովակը․ տեղեկացնում են ԱՀ տեղեկատվական շտաբից։
«Այս պահի դրությամբ հանրապետության գազամատակարարումն ամբողջությամբ դադարեցված է»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից դեպի Արցախ գազամատակարարման արգելափակումը պարբերական բնույթ է կրում։ Վրեջին անգամ արգելափակվել էր փետրվարի 6-ին, մասամբ արգելաբացվել՝ փետրվարի 7-ին։