Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի գլխավորությամբ ամփոփվել են ծառայության՝ 2022 թվականի գործուներության արդյունքները

Լուրեր

29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
Բոլորը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի գլխավորությամբ տեղի է ունեցել 2022 թվականի գործունեության արդյունքների ամփոփման նիստը․ տեղեկացնում են ՔԿԾ-ից։

Նիստին մասնակցել են Ծառայության ղեկավար անձնակազմը, քրեակատարողական հիմնարկների և կենտրոնական մարմնի ստորաբաժանումների պետերը:

Քրեակատարողական ծառայության պետի տեղակալները և գլխավոր քարտուղարը ներկայացրել են 2022 թվականին իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, առաջացած հիմնախնդիրներն ու արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև՝ հաշվետու ժամանակահատվածի և նախորդ տարիների ընթացքում գրանցված ցուցանիշների համեմատական վերլուծությունը:

Ըստ այդմ՝ 2022 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում կատարվել են երկու անգամ ավելի մեծ ծավալի շինբարեկարգման աշխատանքներ, քան նախորդ հինգ տարիները միասին վերցված: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղադրվել է տեսահսկման սարքավորումածրագրային նորագույն սերնդի համակարգ, իսկ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում կահավորվել է օպերատիվ կառավարման կենտրոնական կայան: Ծառայությունը համալրվել է հատուկ նշանակության 10 տրանսպորտային միջոցներով՝ նախատեսված դատապարտյալներին դատարաններ փոխադրման համար: Նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման նպատակով մշակվել է էսքիզային տարբերակ, ինչպես նաև իրականացվել են անհրաժեշտ ինժեներաերկրաբանական հետազոտական աշխատանքներ, իսկ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով հայտարարվել է մրցույթ:

Բացի այդ՝ քրեակատարողական համակարգի պատմության մեջ առաջին անգամ պետական միջոցների հաշվին ներդրվել է օտարերկրյա ազատազրկված անձանց թարգմանչական ծառայություններ մատուցելու ծրագիր, իսկ 19 տարեկանից բարձր դատապարտյալներին տրվել է միջնակարգ կրթություն ստանալու հնարավորություն՝ դարձյալ պետական աջակցությամբ:

Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել նաև արտակարգ իրավիճակներին դիմակայելու արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Նիստին քննարկվել են նաև 2023 թվականին նախատեսված աշխատանքներն ու համալիր ծրագրերը: Մասնավորապես՝ ընթացիկ տարում շարունակվելու են քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավմանն ուղղված շինվերանորոգման և բարեկարգման աշխատանքները, հիմնարկներում օպերատիվ իրավիճակն ավելի վերահսկելի դարձնելու նպատակով ստեղծվելու է Ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչություն, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ներդրվելու է կառավարման նոր մոդել հիմնարկի անվտանգության և պահպանության ապահովման բաժինների գործառույթների միավորման միջոցով, ինչը թույլ կտա ապահովել հիմնարկի առավել բարենպաստ և բնականոն աշխատանքները:

Ամփոփելով Քրեակատարողական ծառայության նախորդ տարվա գործունեությանը նվիրված նիստը՝ Սերգեյ Ատոմյանը, ի թիվս այլ նկատառումների, ընդգծել է թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի ներթափանցման, քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ տարվող պայքարի խստացման անհրաժեշտությունը: Ծառայության պետը կարևորել է նաև հացադուլի, ինքնավնասման, ինքնասպանության փորձի ցանկացած դեպքին անհատական մոտեցումը, դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացումը: