Սարգիս Խանդանյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
Բոլորը

Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը:

Թեկնածուն շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը` հանձնաժողովի նախագահի պաշտոնում իրեն առաջադրելու համար: Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել նաև հանձնաժողովի նախկին նախագահ Էդուարդ Աղաջանյանին` նախորդ մեկուկես տարվա ընթացքում մեր երկրի համար բարդ շրջափուլում հանձնաժողովը ղեկավարելու իր պարտականությունները լավագույնս կատարելու համար:

«Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարևոր դերակատարում ունի խորհրդարանական դիվանագիտության աշխատանքները կազմակերպելու տեսանկյունից: Հայաստանի անվտանգային և արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու, մեր երկրի ասելիքը և արտաքին քաղաքականությունն առավել ընկալելի ու տեսանելի դարձնելու համար կարևոր է շարունակել ակտիվորեն օգտագործել խորհրդարանական դիվանագիտության ողջ գործիքակազմը և այդ հարցում լինել առավել նախաձեռնողական»,- նշել է զեկուցողը:

Սարգիս Խանդանյանը խոսել է նաև հանձնաժողովի և, ընդհանրապես, խորհրդարանական դիվանագիտության հրատապ անելիքների մասին, անդրադարձել ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ներկայացրել դրանց վերաբերյալ իր պատկերացումները:

Խանդանյանն անդրադառնալով արտաքին քաղաքական օրակարգերին՝ մեջբերել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ վերջերս ընդունված ծրագիրը՝ նշելով, որ ամբողջությամբ համակարծիք է: «ՀՀ և ԼՂ անվտանգության ապահովման միջոցը համակեցության բանաձևի մշակումն է տարածաշրջանի բոլոր երկրների, առաջին հերթին անմիջական հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի հետ: Հայաստանը չպետք է սպառնալիքի աղբյուր դիտարկվի հարևանների համար, հարևանները չպետք է սպառնալիքի աղբյուր դիտվեն Հայաստանի համար»,- նշել է պատգամավորը:

Եզրափակելով խոսքը` Խանդանյանը հավաստիացրել է, որ ընտրվելու դեպքում, ինչպես միշտ, այժմ էլ իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է ՀՀ պետական շահերի, անկախության և ինքնիշխանության պաշտպանության սկզբունքներով և փորձելու է լինել հնարավորինս նախաձեռնող և հաշվետու:

Մանրամասները՝ տեսանյութում։