Շրջափակման հետևանքով Արցախում անավարտ է մնացել հարյուրավոր բնակելի տների շինարարությունը

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շրջափակման հետևանքով Արցախում 90-95 տոկոսով նվազել է ընդհանուր շինարարության ծավալը, տեղեկացրել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

«Շրջափակման հետևանքով շինարարությունն ընդհանուր առմամբ դադարեցվել է՝ հաշվի առնելով շինանյութերի պակասը: Դրանք մեծամասամբ ներկրվում էին Հայաստանի Հանրապետությունից: Նախատեսված էր 2022 թվականի տարեվերջին շահագործման հանձնել 300 նոր բնակելի տուն: Չնչին աշխատանքներ են մնացել, սակայն համապատասխան շինանյութերը, ինչպես նաև դիզվառելիքը չեն բավականացնում, որպեսզի գործն ավարտին հասցնենք: Անհրաժեշտ նյութերը ձեռք բերելու դեպքում 1-1,5 ամսվա ընթացքում դրանք պատրաստ կլինեն շահագործման հանձնելու համար»,- «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնել է Քաղաքաշինության նախարարը:

Նրա խոսքով՝ գույքագրել են շինանյութերի խանութներում որոշ ապրանքատեսակների առկայությունը և ընթացիկ տարում փորձում են որոշակի աշխատանքներ սկսել: «Սակայն ներկա իրավիճակի երկարաձգման դեպքում ավելի լուրջ խնդիրների առաջ կարող ենք կանգնել: Առկա ռեսուրսներն օգտագործելուց հետո, եթե դրանք չլրացվեն, ապա ամբողջությամբ դադարեցվելու են շինարարական աշխատանքները»,-ընդգծել է նախարար Սարգսյանը՝ հավելելով նաև, որ ներկայում շինարարական կազմակերպությունները չունեն համապատասխան աշխատանք և չեն կարողանում վճարել իրենց աշխատողներին, ինչպես նաև փոխկապակցված այլ աշխատանքներ իրականացնել:

Գերատեսչության ղեկավարը նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախում մեկնարկել է բնակարանաշինական աննախադեպ ծրագիր՝ 3800 նոր բնակելի տների կառուցման, ինչպես նաև պատերազմի ընթացքում հրետակոծությունից տուժած բնակելի տների և հասարակական նշանակության օբյեկտների վերակառուցման աշխատանքներ:

«Աշխատանքներն ընթանում էին բնականոն հունով մինչև 2022թ դեկտեմբերի 12-ը, երբ Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակվեց: Ծրագրի ավարտը նախատեսված է 2025 թվականին»,- եզրափակել է Արամ Սարգսյանը՝ հայտնելով նաև, որ պատերազմից հետո շահագործման է հանձնվել ավելի քան 300 նոր բնակելի տուն, իսկ համայնքների հին և տիրազուրկ բնակֆոնդերում ավելի քան 470 տուն վերանորոգվել և տրամադրվել է տեղահանված ընտանիքների: