«Մալաթիա» տոնավաճառը վերաբացվել է․ տեսչական մարմինը վերջնական որոշում դեռ չունի․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.04.2026 | 12:04
Կոլումբիայում ապստամբները պայթյուն են իրականացրել Պանամերիկյան մայրուղու վրա․ 14 մարդ է զոհվել
26.04.2026 | 11:38
ԵԱ-ում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Վարազդատ Լալայանը
26.04.2026 | 11:13
Վթարային ջրանջատում Երևանում
26.04.2026 | 11:01
Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած տղամարդը պատմել է, թե ով էր իր թիրախը․ CBS News
26.04.2026 | 10:44
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
26.04.2026 | 10:17
Տղամարդը կրակ է բացել հյուրանոցում, որտեղ Թրամփը ճաշում էր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
25.04.2026 | 21:33
Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակներով դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 20:38
Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը մեդալ չնվաճեց
25.04.2026 | 20:19
ՃՏՊ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում․ կան տուժածներ
25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:58
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
25.04.2026 | 18:02
Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Մալաթիա» տոնավաճառն այսօրվանից վերաբացվել է․ ՔՏՀԱ տեսչական մարմինը, որը դեռ 2021 թվականին էր այս տոնավաճառում հրդեհային անվտանգության 17 խախտում արձանագրել, որոշում էր կայացրել փետրվարի 1-ից կասեցնել տոնավաճառի գործունեությունը։ Տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը Factor TV-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այս մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր է եղել վերացնել հրդեհասպառնալից առաջնային խախտումները, արձանագրված մյուս թերությունները կշտկեն տոնավաճառի գործունեությանը զուգահեռ։

Տեսչական մարմնի աշխատակիցներն առավոտյան կրկին «Մալաթիա» են այցելել, առևտրի կենտրոնի տնօրենի խոսքով՝ արձանագրել են, որ հիմնական խախտումները վերացրել են։ Թեև տոնավաճառն այսօրվանից գործում է, բայց տեսչական մարմնից թույլտվության գրավոր որոշում դեռ չկա, այդ մասին պաշտոնական հայտարարություն էլ չի եղել։

Սամվել Ավետիսյանն ասում է՝ նման կարճ ժամանակում հիմնական խախտումները հնարավոր է եղել շտկել, քանի որ աշխատանքներում ներգրավել էին շուրջ 100 աշխատակցի։

«Խողովակներն իջեցրել ենք ներքև՝ մինչև 1 մետր 35 սմ, առաստաղն ենք փոխել, ելքերն ենք տեղադրել, ամբողջ հոսանքային համակարգն ենք փոխել, ստուգել են, այն, ինչ իրենք հանձնարարել էին, արել ենք»,- մանրամասնում է Ավետիսյանը։

Կավելացնեն նաև կրակմարիչները, կփոխեն ողջ տարածքի տանիքը՝ ասում է Ավետիսյանն ու հավելում՝ մյուս խախտումները վերացնելու համար տեսչական մարմինն էլի ժամանակ պիտի տա։

«Մենք նախնական 6 ամիս ենք պայմանավորվել, որովհետև նախագիծ պիտի լինի, իրենք հաստատեն, որպեսզի մենք սկսենք աշխատել»,- ասում է Ավետիսյանը։

Տոնավաճառի առևտրականները կես կատակ-կես լուրջ ասում են՝ այս մեկ շաբաթվա ընթացքում հանգստացել են, բայց հիմա էլ մարդիկ չգիտեն, որ տոնավաճառը վերաբացվել է և հաճախորդ չունեն։ Առևտրական Գևորգ Եղիազարյանի խոսքով՝ ինքն էլ է միացել, օգնել վարպետներին, որ խախտումները հնարավորիս սեղմ ժամկետներում շտկեն և իրենց աշխատանքը չտուժի։

«Հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի, ներկա պահին, ինքներդ էլ կտեսնեք, որ գնորդներ չկան, նոր-նոր բացվում է տոնավաճառը։ Այնպիսի լուրեր էին տարածել, որ հիմնովին է փակվում, բայց այսօր եկան արձանագրեցին, որ աշխատանքներ տարվել են, թույլատրեցին աշխատել՝ մինչև հիմնական մեծ աշխատանքներ սկսելը»,- ասում է Գևորգ Եղիազարյանը։

«Մալաթիա» տոնավաճառի գործունեության կասեցման օրը՝ փետրվարի 1-ին, աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել․ այդ օրը տնօրենին ու աշխատակիցներին ընդունել էր տեսչական մարմնի ղեկավարը․ կարողացել էին համաձայնության եզրեր գտնել Գարեգին Խաչատրյանի հետ։ Պայմանավորվել էին, որ տոնավաճառի սեփականատերը, տեսչական մարմնի համապատասխան մասնագետների ներգրավմամբ, պետք է ինտենսիվ կերպով վերացնի արձանագրված առաջնային խնդիրները։ Եվ միայն դրանից հետո կքննարկվի տարածքում գործունեություն իրականացնելու արգելքը վերացնելու հարցը։ Գլոբալ մյուս խախտումները վերացնելու համար էլ, ըստ պայմանավորվածության, տոնավաճառի տնօրենը պիտի նախագիծ-նախահաշիվ կազմեր և ներկայացներ տեսչական մարմին։ Այդ թերությունները կշտկեն, եթե անգամ մեծ ներդրում պահանջվի՝ ասում է տոնավաճառի տնօրենը։

Տեսչական մարմնի մասնագետները խախտումների ուսումնասիրության արդյունքներն այսօր ներկայացրել են տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանին, նա պետք է որոշի՝ տոնավաճառի վերաբացումը թույլատրե՞լ, թե՞ ոչ: Տեսչական մարմնում քննարկումը դեռ չի ավարտվել․ Factor TV-ին փոխանցեց մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը՝ հավելելով, որ որոշումը կհրապարակվի վաղը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան