Սպաները ձեզ դավաճանե՞լ են, տղավարի՛ պատասխանի. որդեկորույս հայրը դիմեց վկա զինծառայողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող Իշխան Վահանյանի գործով դատական նիստը։

Նիստերի դահլիճում են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված կամ անհետ կորած այն զինծառայողների հարազատները, որոնց զովելու կամ անհետ կորելու հանգամանքը կապվում է հրամանատար Իշխան Վահանյանի գործողությունների հետ։

Վկա զինծառայող Կարեն Աբրահամյանը նշեց, որ երբ սարից իջել են գյուղ, իրենց հետ եղել են նաև վիրավորներ, այդ թվում նաև Նարեկ Սիրունյանը, Նարեկ Ղազարյանը։

«Ղազարյան Նարեկին ճանաչում եմ, ինքն իմ ձեռքերի մեջ է եղել։ Տան մեջ է մահացել, այդ ժամանակ ես տանն
եմ եղել, կապույտ դարպասներով տուն էր։ Մի օր ենք մնացել այդ տան մեջ․․․ Նարեկի հորեղբորն եմ ասել, որ մահացել է»,- ասաց վկան։

Զոհված զինծառայող Նարեկ Ղազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց՝ դուք որ հետնահանջ էիք կատարում, ձեզ հետ հրամանատար կա՞ր, ո՞վ է տվել այդ հրամանը ձեզ։ Վկան պատասխանեց․ «Մեր զորքի սպաները մեզ հետ չէին, Ղարաբաղի մոբից էր հետնահանջ կազմակերպողը»։

«Սպաները ձեզ դավաճանե՞լ են, թե՞ չէ, թողել փախե՞լ են։ Տղավարի՛ պատասխանի»,- որդեկորույս հայրը դիմեց վկա զինծառայողին։ Վերջինս պատասխանեց․  «Մեզ հետ Մուրադյան Հովիկն է եղել, սպաանվել էր, իսկ որ սարից իջել էինք, մեզ հետ սպա չկար․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում։