Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով 23 մլն մարդ է տուժել

Լուրեր

09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
Բոլորը

Թուրքիայի հարավ-արևելքում և Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով տուժել է մինչև 23 միլիոն մարդ, այդ թվում՝ 5 միլիոնը՝ հատկապես խոցելիները։ Այս մասին Ժնևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Ադելհայդ Մարշանգը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Թուրքիայի կառավարությունն իր հերթին երկրում երկրաշարժից տուժածների թիվը գնահատել է 13,5 միլիոն մարդ։ Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը հայտարարել է, որ փլատակների տակ մնացածների որոնողական և երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։ Նրա խոսքով՝ տուժած շրջաններում ավերվել են ճանապարհները, ինչը դժվարացնում է փրկարարական աշխատանքները։

Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայի վերջին տվյալներով՝ զոհերի թիվը երկրում հասել է 3,419-ի, վիրավորներինը՝  20,534-ի։ Երկրում ավերվել է առնվազն 5,775 շենք։ Փետրվարի 6-ի վաղ առավոտյան տեղի ունեցած երկրաշարժից հետո գրանցվել է 258 հետցնցում։

Իսկ Սիրիայում, պաշտոնական տվյալներով, զոհվել է առնվազն 1602 մարդ, վիրավորվել՝ 2000-ը։

Էմմա Չոբանյան