Թուրքիայի ընդդիմադիր պատգամավորները փրկարարական աշխատանքները ոչ համարժեք են համարում

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

Թուրքիայի աշխատավորական կուսակցության պատգամավորները հայտարարել են, որ երկրաշարժից տուժած Հաթայ քաղաքում բնակիչները փորձել են ինքնուրույն փրկել փլատակների տակ գտնվողներին՝ առանց պաշտոնյաների օգնության, գրում է Gercek news-ը։

Մասնավորապես, պատգամավորներ Բարիս Աթայն ու Ահմեթ Շըքը խոսել են Հաթայի ավերածությունների մասին, որտեղ ոչ համարժեք փրկարարական աշխատանքները մարդկանց հուսահատության են մատնել:

«Սա փրկարարական գործողություն չէ, սա պեղում է»,- ասել են Հաթայի բնակիչները։

«Ես ցանկանում եմ ցույց տալ նրանց, որոնք ասում են, թե ամեն տեղ հասել են։ Տեսեք՝ այստեղ փրկարարական աշխատանք չկա, դրանք պեղումներ են, մարդիկ ինքնուրույն են աշխատում։ Շինարարական տեխնիկան բերել են իրենք՝ քաղաքացիները։ Ոչ ոք շինարարական տեխնիկա չի ուղարկում, փրկարարական խումբ չկա, ոչ ոք չկա»,- փլուզված շենքերից մեկի առջևից տեսաուղերձում ասել է պատգամավոր Բարիս Աթայը։

Նմանատիպ կարծիք է հայտնել նաև Ահմեթ Շըքը․ «Բառեր չկան՝ նկարագրելու Անթաքիայի կենտրոնում տեղի ունեցած ավերածությունները։ Քաղաքացիներն ասում են, որ իրենց ուժերով փլատակներից դուրս են բերել 6 հոգու»։

Հավելենք, որ Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո երկրորդ օրն է՝ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Էմմա Չոբանյան