Շուրջ 500 մլն դրամ` Ալեն Սիմոնյանի ընկերոջ և նրա եղբոր ՍՊԸ-ներին. Նարիբեկյանի անակնկալ պաշտոնանկությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Ալեն Սիմոնյանը փետրվարի 3-ին անակնկալ կերպով հայտարարեց իր մտերիմ ընկերոջը՝ Վահան Նարիբեկյանին ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից հեռացնելու մասին։ Նարիբեկյանն այդ պաշտոնին էր շուրջ 1,5 տարի՝ այն պահից, երբ Ալեն Սիմոնյանը դարձավ ԱԺ նախագահ։ Սիմոնյանն ընկերոջն աշխատանքից ազատել է նրա դիմումի համաձայն։

Ինչո՞ւ է Նարիբեկյանը նման որոշում կայացրել․ այսօր Factor TV-ի հետ զրույցում նա չցանկացավ մեկնաբանել։ Այդուհանդերձ, Վահան Նարիբեկյանի պաշտոնանկությունը համընկավ ԱԺ ՔՊ-ական պատգամավորների օգնականների՝ խորհրդարանի ղեկավարությունից պարգևավճարի պահանջ ներկայացնելու հետ։ Մամուլում մինչ այս հրապարակումներ կային, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Նարիբեկյանին աշխատանքից ազատելու հարց է դրել ԱԺ ղեկավարության առջև, եթե իրենց օգնականներին պարգևավճարներ չտրվեն։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Factor TV-ին տված հարցազրույցում այս տեղեկությունները հերքեց։

Երբ Factor TV-ն անդրադարձել էր պատգամավորների օգնականների և ԱԺ աշխատակազմի ղեկավարի միջև պարգևավճարի շուրջ քննարկումներին, Վահան Նարիբեկյանն աշխատանքից ազատվելու պայմանավորվածության մասին անգամ չէր ակնարկել։

ՔՊ-ական Վահան Նարիբեկյանը մինչ այս երբևէ պետական պաշտոն չէր զբաղեցրել։ Մինչ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելը իր հիմնադրած «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ի տնօրենն է եղել․ այս ընկերությունում Նարիբեկյանը միանձնյա սեփականատեր է։

Ուշագրավ է, որ 2014 թվականին հիմնված այս ընկերությունը, ըստ պետական գնումների armeps համակարգի, միայն 2018 թվականին է բազմամիլիոնանոց պայմանագրեր կնքել պետական բյուջեից սնվող կառույցների հետ։ Դատական դեպարտամենտը 2018-2022 թվականների ընթացքում Նարիբեկյանի ընկերությունից 40 մլն դրամի կահույք է գնել, ԵՊՀ-ն՝ 46 մլն դրամի, Երևանի քաղաքապետարանը՝ 20 մլն դրամի, իսկ Ազգային ժողովը՝ 30,6 մլն դրամի։ Ընդհանուր առմամբ, իշխանափոխությունից հետո պետական կառույցներն Ալեն Սիմոնյանի ընկերոջ հետ կնքել են 200-ից ավելի պայմանագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 401 մլն 480 հազար դրամ։ Սիմոնյանը, սակայն, պնդում է, որ «որևէ խանութ, որը պատկանում է որևէ աշխատակցի, իրենից գնումներ չեն արվել»։

Ալեն Սիմոնյանն այս հայտարարությունն անում է՝ շեշտելով, որ իր կամ Նարիբեկյանի պաշտոնավարման ժամանակահատվածում ԱԺ աշխատակազմը «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ից որևէ գույք ձեռք չի բերել։ Armeps համակարգում մինչ այս պահը հրապարակված պայմանագրերի համաձայն՝ Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման ընթացքում այս ընկերությունից դեռ որևէ գնում խորհրդարանը չի կատարել, սակայն ինչպե՞ս է ստացվում, որ հեղափոխությունից չորս տարի առաջ ստեղծված ընկերությունը բազմամիլիոնանոց պայմանագրեր է կնքում միայն իշխանափոխությունից հետո։ Ի դեպ, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպությունն իր զեկույցում արձանագրել էր, որ Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում հետընթաց է գրանցել․ կոռուպցիայի դեմ պայքարում մեր երկիրը 58-ից  63-րդ հորիզոնականում է հայտնվել՝ նահանջելով հինգ միավորով։

2018 թվականի հուլիսին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց ուղիղ երկու ամիս անց, Նարիբեկյանները ևս մեկ ընկերություն են հիմնադրել, որը նույնպես ակտիվ մասնակցում է պետական գնումներին։ Խոսքը «Դամկար» ընկերության մասին է, որը պատկանում է Վահան Նարիբեկյանի եղբորը՝ Գարիկ Նարիբեկյանին։ Armeps համակարգի համաձայն՝ այս ընկերությունը պետական կառույցների, այդ թվում՝ ԱԺ աշխատակազմի հետ, շուրջ 85 մլն դրամի պայմանագրեր է կնքել։

Այժմ դժվար է ասել՝ ԱԺ նախագահի ընկերոջ և նրա ընտանիքին պատկանող ընկերություններից շուրջ կես միլիարդ դրամի պետական գնումներ կատարելը համակարգային կոռուպցիա՞ է, թե՞ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան