44-օրյայի քննիչ հանձնաժողով չներկայացողները կենթարկվեն իրավական պատասխանատվության․ իշխանությունը նախագիծ է մշակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:51
Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
Բոլորը

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումից մոտ մեկ տարի անց իշխանությունը որոշել է օրենսդրական փոփոխության ճանապարհով բարձրաստիճան պաշտոնյաների՝ հանձնաժողովի նիստերին ներկայանալու ընթացակարգը դարձնել պարտադիր։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ նախագծի մշակման շուրջ այժմ աշխատում են և շուտով կներկայացնեն հանրային քննարկման։ Հանձնաժողով ներկայանալը պարտադիր կդառնա գործո՞ղ, թե՞ նախկին պաշտոնյաների համար․ Խաչատրյանը պարզաբանում է՝ հենց այդ հարցի շուրջ են հիմնական քննարկումները, հնարավոր է՝ նախկին պաշտոնյաներին էլ այն վերաբերի։

Օրենսդրական այս փոփոխության անհրաժեշտությունը, ինչպես խոստովանում է իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, առաջացել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումից հետո, երբ նախկին պաշտոնյաները հրաժարվեցին ներկայանալ նիստերին։ Հանձնաժողով առաջին  հրավիրյալներից էր, օրինակ, արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, որը, սակայն, հրաժարվել էր ներկայանալ երկու հիմնավորմամբ։ Օսկանյանը նախ նշել էր, որ չի հավատում հանձնաժողովի նպատակների անկեղծ և ազնիվ լինելուն, երկրորդ` բոլոր հարցերին տալու է միայն մեկ պատասխան, թե Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների անցած ուղու, դրանց բովանդակությանը տիրապետելու, չարհամարհելու և հմուտ ու ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում պատերազմ պարզապես չէր լինի։ Հետագայում հանձնաժողովը որևէ այլ նախկին կամ ներկա պաշտոնյայի հրավեր ուղարկե՞ց, թե՞ ոչ, պարզ չէ։

Ի սկզբանե հանձնաժողովի լեգիտիմությունը կասկածի տակ դրած և դրա աշխատանքը բոյկոտած ԱԺ ընդդիադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանը համարում է, որ իշխանության նախաձեռնած օրեսնդրական այդ հնարավոր փոփոխությունը կարող է սահմանադրականության հետ կապված խնդիրներ առաջացնել։ Մանուկյանը տարակուսում է՝ ինչո՞ւ գործող պաշտոնյաների չեն հրավիրել այս մեկ տարվա ընթացքում։

Արցախյան երկրորդ պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով մեկ տարի առաջ ստեղծված հանձնաժողովի նիստերի անցկացման մասին խորհրդարանի պաշտոնական կայքում որևէ տեղեկություն չկա։ Այնտեղ կարելի է գտնել հանձաժողովին առնչվող ընդամենը 2-3 պաշտոնական հաղորդագրություն։ Դրանցից մեկը հանձնաժողովի ստեղծման մասին է, մյուսը՝ դրա ստեղծումից մի քանի օր անց տեղի ունեցած աշխատանքային բաց քննարկման, երրորդը հանձաժողովի գործունեության ժամկետի երկարաձգման մասին լուրն է։

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանը Factor.am-ին փոխանցեց՝ նիստերը լուսաբանելու գրություն հանձնաժողովից չեն ստացել։ Պաշտպանության և անվտանգության հարցերի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, մինչդեռ, վստահեցնում է՝ հանձնաժողովն ակտիվ աշխատում է։

Պատերազմից մոտ 15 ամիս անց ստեղծված հանձաժողովում պետք է ներգրավված լինեին արտախորհրդարանական ուժերի երեք ներկայացուցիչ․ հանձնաժողովի ստեղծումից մի քանի ամիս առաջ հայտարարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը և վստահեցնում, թե լուծումներ են փնտրում՝ դե յուրե այդ հարցը կազմակերպելու համար։ Ընտրված երեք արտախորհրդարանական ուժերից, սակայն, որևէ մեկն այդպես էլ չի մասնակցել նիստերի։ Նրանք խորհրդարանում էին միայն հանձնաժողովի ստեղծումից մի քանի օր անց տեղի ունեցած բաց քննարկմանը։ Թե ինչո՞ւ մինչ այժմ որևէ նիստին չեն մասնակցել, պարզ չէ․ Factor.am-ին հրավիրված քաղաքական ուժերի ղեկավարներից այսօր պարզաբանում ստանալ չհաջողվեց։

Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը պնդում է՝ ի սկզբանե պարզ էր, որ այս հանձնաժողովի աշխատանքը տապալված է։

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը մեկ անգամ արդեն երկարաձգվել է։ Իշխանական Արմեն Խաչատրյանի խոսքով՝ առաջիկայում ևս երկարաձգելու առաջարկ կանեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան