Մեղադրանք է ներկայացվել քրեական հեղինակության և ևս 3 անձի․ ՀՀ ՔԿ

Լուրեր

09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննության արդյունքում պարզվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, հիշյալ խմբավորմանը մասնակցելու, ինչպես նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքերի մի շարք հանգամանքներ. տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

ՀՀ քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական ծավալուն և համակարգված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ք.-ն ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում. իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու համար քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին տվել է հանձնարարություններ, ինչպես նաև հետապնդվող նպատակներին հասնելու համար անձամբ կատարել գործողություններ: Իրենց հերթին, հիշյալ խմբավորման անդամները, ստանալով և Ա.Ք.-ի հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը և ներգրավվել են դրա հետապնդած նպատակների իրականացմանը:

Մասնավորապես, 2022թ. սեպտեմբերի դրությամբ շարունակելով պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը՝ սեպտեմբերի 15-ին Ա.Ք.-ն խմբավորման անդամ Ա.Թ.-ին հանձնարարել է 10.000 ԱՄՆ դոլար պարտքի վերադարձը կազմակերպելու խնդրանքով իրեն դիմած անձի պարտապանին նշված գումարով ներկայացնել իր մոտ: Կատարելով հանձնարարությունները՝ վերջինս մի քանի անգամ այցելել է պարտապանի բնակության վայր: Այդ ընթացքում Ա.Թ.-ն կազմակերպել է նաև պարտապանի և Ա.Ք.-ի հեռախոսազրույցը, որի ընթացքում վերջինս պահանջել է առավոտյան գումարը բերել, հակառակ դեպքում խոստանալով խնդիրներ ունենալ իրենց հետ: Հաջորդ առավոտյան Ա.Թ.-ն, շարունակելով կատարել Ա.Ք.-ի հանձնարարությունը, չի կարողացել գտնել պարտապանին, որից հետո՝ սեպտեմբերի 17-ին, նպաստել է Ա.Ք.-ի կողմից անօրինական՝ 350.000 ՀՀ դրամ գումարի ստանալուն։

Բացի այդ, Ա.Ք.-ն, օգտագործելով իր հեղինակությունը, Հայաստանում գործող կոնյակի գործարաններից մեկի մասնաճյուղի վերամշակված խաղողի մնացորդի վաճառքի իրավունքին ապօրինի տիրանալու նպատակով, 2022թ. սեպտեմբերի 23-ին խմբավորման անդամ Ա.Ն.-ին հանձնարարել է գաղտնի ճշտել ու իրեն տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե հիշյալ մասնաճյուղի վերամշակված խաղողի մնացորդն ով է դուրս հանում և վաճառում, ինչպես նաև ում ավտոմեքենայով է խաղողի մնացորդը մասնաճյուղի տարածքից դուրս հանվում: Ա.Ն.-ն, կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավար Ա.Ք.-ի հանձնարարությունը, ճշտումներ է կատարել ու վերջինիս տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը, որից հետո Ա.Ք.-ն նույն օրը հանդիպել է հիշյալ գործարանի երկու աշխատակցի և պահանջել իրեն տրամադրել նշված մասնաճյուղում խաղողի վերամշակումից ստացված մնացորդի վաճառքի իրավունքը և առանց պայմանագրի մթերված խաղողի յուրաքանչյուր կիլոգրամից 20 ՀՀ դրամ օգուտը՝ սպառնալով, որ կվնասի գործարանի մասնաճյուղի գույքը, եթե իր պահանջները չկատարվեն:

Քննությամբ պարզվել է նաև, որ 2022 թվականի սեպտեմբերի 28-ին, տեղեկանալով Ա.Հ.-ի կողմից այլ անձի հետ ունեցած գումարային խնդիրների մասին, խոստացել է անձամբ զբաղվել նշված մասնավոր հարցի լուծմամբ, որի նպատակով իր մտերիմին հանձնարարել է Ա.Հ-ի և վերջինիս հարազատների հետ մասնակցել գումարային հարցերի պարզաբանումներին՝ հրահանգելով ոչ ցանկալի ելքի դեպքում ընդհատել խոսակցությունն ու հարցի քննարկումը թողնել հաջորդ օրվան՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամների սահմանած, այսպես կոչված՝ «գողական» կանոններով լուծելու համար: Դրանից հետո Ա.Ք.-ն անձամբ հանդիպել է Ա.Հ.-ին և խոստացել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված և ճանաչված վարքագծի կանոնների համաձայն՝ լուծել վերջինիս գումարային վեճը:

Ա.Ք.-ն ձերբակալվել է։ Հարուցված քրեական հետապնդման հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ք.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, խմբավորման անդամներ Ա.Թ.-ին և Ա.Ն.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ա.Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Ա.Ք.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական վարույթի շրջանակներում Արմավիր քաղաքում և հարակից գյուղերում կատարվել են միաժամանակյա 10-ից ավելի խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են վարույթի համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր, առարկաներ, իսկ Ա.Ք.-ի բնակարանում կատարված խուզարկությամբ, ի թիվս այլ առարկաների, հայտնաբերվել է նաև թմրամիջոց։

Նախաքննությունը շարունակվում է: