Լավրովը բացահայտեց՝ ՌԴ-ն է ՀՀ-ի դեմ պատերազմների հեղինակը․ օկուպանտը դո՛ւք եք․ Ռուբեն Մեհրաբյան.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

«Մոսկվան այլևս բան չունի առաջարկելու»,- այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտարարեց «Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստան – Ադրբեջան հակամարտության կարգավորման գործընթացն այսուհետ կընթանա Վաշինգտոնյան տիրույթում՝ հաշվի առնելով այն փաստը, որ հայկական կողմը չի գնում Մոսկվա՝ չնայած հրավերին, իսկ Ադրբեջանը չի գնում Բրյուսել՝ կաշկանդվելով Մակրոնի ներկայությունից։

«Մանավանդ Լավրովի այսօրվա ուշագրավ հայտարարությունները գալիս են ի ցույց դնելու, որ Մոսկվան ուղղակի բարոյաքաղաքական առումով սնանկ է մեր տարածաշրջանում։ Մոսկվայի դերը մեր տարաշածրջանում ասես կովի 5-րդ ոտք է, այսինքն՝ ոչ մեկի պետք չէ։ Մեզ պետք են այլ դերակատարներ, որոնք կապահովեն այլ հարթակ և կապահովեն այդ հարթակի բարեհաջող գործունեությունը, կապահովեն ընթացքը դեպի տևական և համապարփակ խաղաղություն, նաև պատշաճ գործիքակազմ՝ այդ պայմանավորվածությունները երաշխավորելու համար՝ և՛ ուժային, և՛ ֆինանսական»,- նշեց Մեհրաբյանը։

Նրա դիտարկմամբ՝ Մոսկվան և Բաքուն, ըստ էության, կոորդինացված կերպով սպանում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և համատեղ հատուկ օպերացիայով՝ Լաչինի միջանցքի շրջափակումով, ճնշում են գործադրում Հայաստանի վրա, որպեսզի նրան նորից բերեն մոսկովյան հարթակ և վերակնքեն նոր գործարքներ Հայաստանի հաշվին՝ ավելի վատ պայմաններով Հայաստանի համար, ինչին Հայաստանը չի գնում․ «Դրանով է պայմանավորված Հայաստանի՝ Մոսկվա չգնալը։ Իսկ Ադրբեջանը չի ուզում գնալ Բրյուսել, որպեսզի դուրս չգա իր կոմֆորտի զոնայից․ այդ կոմֆորտի զոնան ապահովում է Հայաստանի վրա անպատիժ կերպով ճնշումներ գործադրելու և կրակելու հնարավորությունը»։

Դիտարկմանը, որ Լավրովն իր հարցազրույցում խոստովանել է, թե Մոսկվայի համար դժվար է կողմնորոշվել Հայաստան-Ադրբեջան հակամարտության կարգավորման գործընթացում հետագա քայլերի առումով, Մեհրաբյանը նշեց․ «Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանը չճանաչի այն իրողությունները, որոնք ֆիքսված են Ալմաթիի հռչակագրում․․․ Իսկ Հայաստանը դուրս է գալիս Ռուսաստանի մտահղացման շրջանակից և չի ցանկանում դառնալ մանրադրամ ՌԴ-ի համար․․․

Լավրովի կողմից այս հայտարարությունները եղան ինքնալյուստրացիա․ Լավրովը բացահայտեց, թե ով և ինչի համար սկսեց քառօրյա պատերազմը, նաև 44-օրյա պատերազմը․․․ Այդ երկու պատերազմներում, որպես ճարտարապետ, սցենարիստ, ռեժիսոր և շահառու, գլխավոր դեր խաղաց Ռուսաստանը։ Այդ դերը վաղ թե ուշ պետք է բացահատվի։ Լավրովին պետք է շնորհակալ լինենք այդ ամեն ինչը մակերսեին դնելու և Հայաստանում իրենց կից գործող «5-րդ շարասյանը» և «6-րդ պալատին» իրենց հետ «պայթեցնելու» համար»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան