Քյարամյանը Փաշինյանի մեղավորությունը կքննի՞․ ՔԿ նախագահի հանկարծակի տրված հրահանգը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը 44-օրյա պատերազմի պարտության մեղավորներին սեղմ ժամկետներում բացահայտելու ցուցումներ է տվել քննիչներին։ Տեսանյութում, որը հրապարակել է ՔԿ-ն, Արգիշտի Քյարամյանը չի հստակեցնում՝  քննիչները պետք է բացահայտեն նաև քաղաքական պաշտոններ զբաղեցրած ենթադրյալ մեղավորներին, որոնց որոշումներն անդառնալի հետևանքեր են ունեցել, թե խոսքը միայն զինվորականության մասին է։ Քյարամյանը միայն շեշտել է, որ բացահայտումները պետք է լինեն կարճ ժամանակում։ 

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով 2022 թվականի փետրվարին ԱԺ-ում ձևավորվեց քննիչ հանձնաժողով, որը մեկ տարվա ընթացքում որևէ բացահայման մասին չի հայտարարել։ Այս հանձնաժողովը նախագահող Անդրանիկ Քոչարյանը միայն տեղեկացրել է, որ հազարավոր փաստաթղթեր են ուսումնասիրում։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը տարօրինակ է համարում մինչ քննիչ հանձնաժողովի աշխատանքերի ավարտը Քյարամյանի նման հայտարարությունը։ Նա առավել մտահոգիչ է համարում այն, որ Քյարամյանը քննիչների համար ժամկետներ է սահմանում։

44-օրյա պատերազմի ընթացքում Արգիշտի Քյարամյանը թողնելով ԱԱԾ տնօրենի պաշտոնը՝ անհայտ կարգավիճակով Արցախում էր երկրի բարձրագույն ղեկավարության հետ։ Ակնհայտ է, որ նա տեղյակ է եղել նաև քաղաքական որոշումներից ու դրանց հաջորդած իրադարձություններից։ Հիշեցնենք՝ պատերազմում պարտության մասին խոսելով՝ Նիկոլ Փաշինյանը  2022 թվականի ապրիլի 22-ին խորհրդարանում հայտարարել էր, թե հնարավոր էր տարածքային կորուստներն առանց հազարավոր զոհերի։ Արդյո՞ք Արգիշտի Քյարամյանն ի զորու է նաև բացահայտել Փաշինյանի ենթադրյալ մեղավորությունը, եթե այն կա,  թե՞  վարչապետի կողմից նրան գրեթե բոլոր իրավապահ կառույցներում հերթով ղեկավար նշանակելու հանգամանքը կկաշկանդի։  «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանի կարծիքով պատերազմում պարտության մեջ  պատասխանատուները մի քանի անձինք չեն։  Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացիներից շատերն  ունեն իրենց  մեղավորությունը։ Նշենք, որ Արգիշտի Քյարամյանն ավելի վաղ հայտարարել էր, որ պատերազմին առնչվող 17.000 մարդ է հարցաքննվել։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Նարեկ Կիրակոսյան