Հրատապ քննարկում՝ ԱԺ-ում․ ընդդիմությունը պահանջում է Պապիկյանից գալ խորհրդարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈՒ բարեփոխելու  հայտարարությունից երկու տարի անց այդպես էլ չի հրապարակվել բարեփոխման հայեցակարգը։ Չնայած՝ Պաշտպանության նախարարությունը հայտարարել և արդեն իրագործում է սպաների վերապատրաստման «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, սակայն, բարեփոխումների ամբողջական փաթեթը հանրությանը հասանելի չէ։ Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստվում է  մյուս շաբաթ մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի ընթացքում ԶՈՒ-ում առկա խնդիրների վերաբերյալ հրատապ քննարկում անցկացնել։

Հարցի հիմնական զեկուցողը Գեղամ Մանուկյանն է, նիստին հրավիրել են նաև  պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ որպես հարակից զեկուցող։ Ազգային ժողովից Factor TV-ին հայտնեցին, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման ժամանակ հարակից զեկուցող չի նախատեսում, նման հարցերը կարգավորում են հիմնականում քաղաքական պայմանավորվածություններով։ Ընդդիմադիրները Պապիկյանին նիստին հրավիրելու գրությունը փոխանցել են ԱԺ նախագահին, իսկ ՊՆ-ից էլ հայտնեցին, որ թեմային կանդրադառնան առաջիկայում։ Մինչ Պապիկյանի դիրքորոշման հստակեցումը ընդդիմադիրները հայտարարում են՝ ռազմական գերատեսչության ղեկավարին հարցեր ունեն։

Ի դեպ, այսօր ՊՆ հայտնեց, որ Սուրեն Պապիկյանն այսօրվանից անակնկալ այցեր է ունենալու զորամիավորումներ ու զորամասեր։ Հրապարակված կադրերից պարզ է դառնում, որ Պապիկյանն այցելել է համեմատաբար ավելի բարվոք պայմաններում գտնվող կառույցներ։

Ընդդիմադիրներին հետաքրքրում է՝ ինչպե՞ս է ստացվել, որ 44-օրյա պատերազմից երկու տարի անց զինվորները դիրքերում դեռ, այսպես կոչված, «ժեշտից» կացարաններում են։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալը, որը չի հերքում դիրքերում առկա անմխիթար իրավիճակը, միաժամանակ պնդում է՝ այնքան աշխատանք է կատարվել, որ զարմանք է առաջացնում։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տարակուսելի է համարում ՔՊ-ականների այն հայտարարությունները, թե Զինված ուժերում ահռելի բարեփոխումներ են իրականացվել։

Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը Զինված ուժերում առկա խնդիրների քննարկումը նախաձեռնել է փետրվարի 7-ին՝ նույն այն օրը, երբ  Գլխավոր դատախազությունը պատրաստվում է գալ խորհրդարան և քննարկել խմբակցության ղեկավար Սեյրան Օահանյանին մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ հարցը։ Գեղամ Մանուկյանը Factor TV-ի հարցին, թե այս օրն է ընտրվել, որպեսզի ստվերվի՞ Օհանյանին առնչվող հարցը, նշեց՝ պատահականություն է։

Ի դեպ, Օհանյանին մեղադրյալ ներգրավելու մասին հարցն էլ իշխանությունների օրակարգում հայտնվեց Ազատ գյուղում տեղի ունեցած դժբախտ պատահարից մեկ օր անց։ ՔՊ-ականներն էլ իրենց հերթին պնդում էին՝ պատահականություն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան