Համայնքներում տարածված է՝ արձակուրդ են ուղարկում առանց վճարելու, ստիպում անվճար աշխատել արձակուրդի գնացած աշխատակցի փոխարեն․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ընթանում է «Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանում՝ մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով աշխատաժողովը, որի նպատակն է ամբողջացնել ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացման վերաբերյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առաջարկությունները օրենսդրության, ինստիտուցիոնալ և գործնական կիրառման ուղղություններով:

«Մենք լուսաբանում ենք աշխատանքային վեճերը․ մարդիկ երբեմն ներկայանում են, բայց շատ հաճախ էլ անստորագիր են բողոքում։ Տարեկան 6-8 հոգի, առանց ներկայանալու, բողոքում է և ասում՝ պաշտպանեք մեր իրավունքները, բայց մեր անուն-ազգանունները չենք ասում։ Այս խնդիրը դեռ կա, մարդիկ վախենում են ներկայանալ»,- այս մասին աշխատաժողովի ժամանակ նշեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Նրա հավաստմամբ՝ օրինակ՝ համայնքներում շատ տարածված է մանկապարտեզների դաստիարակչուհիներին ստիպել անվճար աշխատել արձակուրդ գնացած գործընկերուհու փոխարեն կամ արձակուրդ ուղարկել առանց վճարելու։

Բարսեղյանի խոսքով՝ մարդիկ բողոքում են նաև արհմիությունների գործունեությունից, որոնք չեն միջամտում աշխատանքային վեճերին։

«Եվ վերջին ճանապարհը, որ զարմանալիորեն գործում է, մենք ցինիզմով անվանում ենք «մայրուղի»․ այսինքն՝ տնօրեններին «հանում ենք մայրուղի», և հաջորդ օրը խնդիրը լուծվում է։ Բայց «մայրուղային շանտաժով» չէ, որ պետք է լուծվեն այս խնդիրները»,- ասաց Բարսեղյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։