Մեր ուժերը բավարար չեն լայնածավալ մարտական գործողությունների համար․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Մենք չենք հասցրել կատարել այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ էին՝ խնդիրները լուծելու համար,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։

«Մեր բանակը 44-օրյա պատերազմի ժամանակ բավականին լավ կռվել է, բայց ուժերը եղել են խիստ անհամաչափ։ Ուղղակի պետք է կանխատեսեինք նման իրավիճակ և տասնամյակներ առաջ պատրաստվեինք այդ օրվան»,- նշեց Խաչատրյանը։

Պատգամավորի դիտարկմամբ՝ սեպտեմբերյան դեպքերից հետո բանակի բարոյահոգեբանական վիճակը անկում չի ապրել։ «Ես տեսել եմ, որ զինվորականների բարոյահոգեբանական վիճակը շատ ավելի լավ է, քան՝ 44-օրյայում: Բանակն իր ուժերի վրա ավելի շատ է վստահ, քան՝ 44-օրյա պատերազմի ժամանակ»,- ասաց Խաչատրյանը:

Անդրադառնալով հարցին՝ բանակը պատրա՞ստ է դիմագրավել էսկալացիային՝ պատգամավորն արձագանքեց.«Պետք է վերլուծություն անենք՝ ինչքա՞ն տարածք ունենք, ինչքա՞ն բնակչություն ունենք, տնտեսական ի՞նչ միջոցներ ու ռեսուրսներ ունի Հայաստանը, ի՞նչ կորուստներ ենք ունեցել և, ամենակարևորը, ո՞ւմ հետ է էսկալացիան լինելու՝ Ադրբեջանի՞, Թուրքիայի՞, թե՞ այլ երկրների:

Մի շարք խնդիրներ մեր բանակը ի զորու է ի կատար ածել, բայց լայնածավալ մարտական գործողությունների համար մեր ուժերը չեն բավականացնի, սա պարզից էլ պարզ է: Դրա համար պետք է ունենանք յուրահատուկ պրոֆեսիոնալ բանակ»։

Մանրամասները՝ տեսանյութում։