Անկարայի դատախազությունը հետաքննում է Ղուրանի այրման դեպքերը Շվեդիայում, Նիդեռլանդներում

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Անկարայի գլխավոր դատախազությունը  հետաքննություն է սկսել երկու ծայրահեղ աջ քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք անցած ամիս առանձին միջադեպերի ժամանակ այրել և պատռել էին Ղուրանը, գրում է Bianet-ը։

Հունվարի 21-ին Դանիայի «Stram Kurs» ծայրահեղ աջ կուսակցության ղեկավար Ռասմուս Փալուդանը այրել էր իսլամի սուրբ գիրքը՝ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ ցուցադրելով Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը: Հունվարի 27-ին նա կրկնել էր  գործողությունը Կոպենհագենի մզկիթի մոտ։ Ծայրահեղ աջ PEGIDA շարժման առաջնորդ Էդվին Վագենսվելդը նույնպես փորձել է այրել Ղուրանը Հաագայի խորհրդարանի շենքի մոտ: Այն բանից հետո, երբ ոստիկանները  կանխել էին հրկիզումը, նա պատռել էր մահմեդականների սուրբ գիրքը:

«Հասկանալի է, որ կասկածյալները կատարել են հասարակությանը ատելություն և թշնամանք հրահրելու գործողություններ՝ թիրախավորելով Ղուրանը և իսլամի մարգարեին»,-ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։

Քաղաքական գործիչները մեղադրվում են «հասարակության մեջ ատելության և թշնամանքի հրահրելու» և «հասարակության մի մասի կողմից ընդունված կրոնական արժեքները հրապարակայնորեն նվաստացնելու» մեջ։ Թուրքիան նաև դիվանագիտական քայլեր է ձեռնարկել՝ ԱԳՆ կանչելով Դանիայի ու Նիդերլանդների դեսպաններին։

Այս միջադեպերից հետո ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների և Ֆրանսիայի դեսպանատները Թուրքիայում զգուշացրել են իրենց քաղաքացիներին հնարավոր «ահաբեկչական հարձակումների» մասին։

Էմմա Չոբանյան