Անանուն հաղորդումներ կարող է ստանալ Տեսչական մարմինը, սակայն նրա ձեռքերը կապված են․ Արմեն Խուդավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ընթանում է «Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանում՝ Մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով աշխատաժողովը, որի նպատակն է ամբողջացնել ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացման վերաբերյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առաջարկությունները օրենսդրության, ինստիտուցիոնալ և գործնական կիրառման ուղղություններով:

Ուսումնասիրություն է իրականացվել՝ գնահատելով ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի՝ աշխատանքային իրավունքների ոլորտում կայացվածության մակարդակը և դրա միջոցով վեր հանել այն խնդիրները, որոնց լուծման դեպքում տեսչական մարմինը կկարողանա լիարժեքորեն իրականացնել իր գործառույթները։ Այս մասին աշխատաժողովի ժամանակ հայտնեց Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանը։

Նրա խոսքով՝ ուսումնասիրվել է տեսչության օրենսդրական կարգավորումների համապատասխանությունը Աշխատանքի միջազգային կազմկերպության կոնվենցիայի պահանջներին, ինչպես նաև այլ օրենքներով սահմանված դրույթներին։

Գնահատման է ենթարկվել տեսչության գործունեության ծրագիրը և դրա կատարողականն ու արդյունքները։

Դիտարկվել է իրազեկման և կանխարգելման գործառույթը։ Նաև ուսումնասիրվել են տեսչության աշխատակազմի բարեվարքության չափորոշիչները։

«Տեսչական մարմինը անանուն հաղորդումներ կարող է ստանալ, սակայն նրա ձեռքերը կապված են,- նշեց Արմեն Խուդավերդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։