Ադրբեջանում 39 մարդ է ձերբակալվել․ Բաքուն կրկին հայտնում է «իրանական լրտեսական ցանցի» բացահայտման մասին

Լուրեր

13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
Բոլորը

Ադրբեջանի ՆԳՆ-ն հատուկ օպերատիվ գործողություններ է իրականացրել ու ձերբակալել 39 մարդու։ Տեղական լրատվամիջոցները պնդում են, որ «նոր լրտեսական ցանց է» բացահայտվել , որի անդամները «կրոնական քողի տակ դիվերսիոն գործողություններ են իրականացրել»։

Նշվում է, որ նրանք «սոցիալական ցանցերում քարոզչություն են իրականացրել հօգուտ Իրանի, չարաշահել են Ադրբեջանում կրոնի ազատությունը և կատարել հանձնարարություններ իրանական հատուկ ծառայությունների կողմից՝ տապալելու Ադրբեջանում ձևավորված հանդուրժողականության ավանդույթները»։ Հաղորդվում է նաև, որ տվյալ «անձինք, օգտագործելով Իրանի ատրիբուտները, ինչպես նաև պարսկերեն տարբեր գրություններով սև դրոշները, սոցիալական ցանցերում և կրոնական արարողությունների ժամանակ, որոնց մասնակցում են Ադրբեջանի քաղաքացիներ, կրոնական խտրականություն դրսևորելու և միջկրոնական ատելություն սերմանելու նպատակով խառնաշփոթ են առաջացրել հասարակության մեջ և հավաքագրված տեղեկատվությունը փոխանցել են հատուկ ծառայություններին, որոնցից հանձնարարություններ են ստացել»։

Ադրբեջանական ԶԼՄ-ները երեկ ևս հայտնել էին, որ ՆԳՆ-ն գործողություն է իրականացրել «իրանական գործակալների ցանցի դեմ» SalamNews և Interaz լրատվական գործակալություններում, ձերբակալվել էր 7 մարդ։

Հավելենք, որ ամեն անգամ, երբ որոշակի լարվածություն է առաջանում Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում, Բաքուն դիմում է արդեն իսկ փորձված մեթոդին ու սկսում է հետապնդել իրանամետ գործիչներին, հատկապես՝ հոգևոր, որոնց ձերբակալությունները սկսել են պարբերական բնույթ կրել։

Էմմա Չոբանյան