Ադրբեջանի ԱԳՆ-ն Թեհրանի քայլերը դատապարտող հայտարարություն է տարածել

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ադբեջանի ԱԳՆ-ն հերթական հակաիրանական հայտարարությունն է տարածել, որում նշում է, թե Իրանը փորձում է արգելափակել մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից 2023 թվականի հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած  զինված հարձակումը դատապարտող հայտարարությունների ընդունումը։

«Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ հունվարի 27-ին տեղի ունեցած ահաբեկչությունը միջազգայնորեն դատապարտելու, ահաբեկչության կազմակերպիչներին և կատարողներին բացահայտելու և ժամանակին պատժելու նպատակով միջազգային կարզմակերպություններ ու հարթակներ ներկայացվել են փաստաթղթեր, որոնք կոչ են անում կատարել Վիեննայի կոնվենցիայից բխող պարտավորությունները»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը նշում է, որ  Ադրբեջանի դեսապանատան վրա զինված հարձակումը դատապարտել է մոտ 100 երկիր ու միջազգային կազմակերպությունների քարտուղարություններ։

«Իրանական կողմը ձգտում է կանխել ահաբեկչության լայն բացահայտումը միջազգային մակարդակով այն միջազգային կազմակերպություններում, որոնց անդամ է, և որոնց որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Մասնավորապես, հարձակումից անմիջապես հետո իրանական կողմը բողոքել է Չմիավորման շարժման համակարգող բյուրոյին և Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների կոնֆերանսին (CICA) Ադրբեջանի կողմից ներկայացված կոմյունիկեների և հայտարարությունների նախագծերին և խոչընդոտել  այդ փաստաթղթերի ընդունմանը»,-ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել էր, կան վիրավորներ, հարձակվողին ձերբակալել են։ Պաշտոնական Բաքուն Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա իրականացված հարձակումն «ահաբեկչություն» է որակել։ Հարձակման վերաբերյալ Թեհրանի քրեական դատախազի պաշտոնակատարն ասել է, որ զինված անձը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվել է անձնական դրդապատճառներով։ Միջադեպից հետո Բաքուն տարհանել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին, և այս պահին դեսպանատան գործունեությունը դադարեցված է։

Էմմա Չոբանյան