Քննարկելու ենք, հասկանանք. «Մալաթիայի» տնօրենը աշխատակիցներին հորդորեց դադարեցնել ակցիան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հակահրդեհային կանոնների խախտման պատճառաբանությամբ, այսօրվանից կասեցվել է «Մալաթիա» տոնավաճառի աշխատանքը․ տոնավաճառի առևտրականները բողոքի ակցիա են իրականացնում։

«Մալաթիա» տոնավաճառի 10-12 աշխատակիցներ տնօրեն Սամվել Ավետիսյանի հետ պատրաստվում են գնալ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ հասկանալու, թե ինչ լուծում է տրվում իրենց խնդրին։

Ավետիսյանն աշխատակիցներին հորդորեց դադարեցնել ակցիան և տուն գնալ։

«Մալաթիա» տոնավաճառի տնօրենը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեսչական մարմնի հետ հարցը քննարկելու են, հասկանան՝ առաջնային ինչ պետք է անել։

«Խախտումներն ասել են, մենք ուղղումները կատարել ենք։ Ուզում ենք ժողովուրդն աշխատի, մյուս խախտումներն աշխատելու ընթացքում կվերացնենք»,- նշեց Ավետիսյանը։

Հարցին, թե քանի խախտում կա դեռևս չշտկված, տնօրենը պատասխանեց, որ այդ մասին վաղը կհայտարարի։

Մանրամասները՝ տեսանյութում։