ՀՀ-ում աշխատանքային իրավունքների մասին տեղեկացվածությունը շատ ցածր է․ ԵՄ պատվիրակության Համագործակցության ղեկավար Ֆրենկ Հեսս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Մեկնարկել է «Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանում՝ մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով աշխատաժողովը, որի նպատակն է ամբողջացնել ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացման վերաբերյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առաջարկությունները օրենսդրության, ինստիտուցիոնալ և գործնական կիրառման ուղղություններով:

ՀՀ-ում աշխատանքային իրավունքների մասին տեղեկացվածությունը շատ ցածր է․ աշխատաժողովի ընթացքում այս կարծիքը հայտնեց ԵՄ պատվիրակության Համագործակցության ղեկավար Ֆրենկ Հեսսը։

Նրա խոսքով՝ Հայաստանը, որ ընտրել է ժողովրդավարական երկիր դառնալու ուղին, պետք է այնպես անի, որ գործատուների և աշխատողների իրավունքները պաշտպանված լինեն։ Այն հասարակությունը, որտեղ պաշտպանված են քաղաքացիների իրավունքները, ավելի պրոդուկտիվ է։ ԵՄ-ն այն կարծիքին է, որ երկիրը կարող է լավ գործել և ապրել այն դեպքում, երբ բոլորը ներգրավված են, բոլորի կարծիքը լսելի է և բոլոր հանդեպ կա հարգանք, ինչպես նաև բոլորը պաշտպանված են։ Այլ կերպ ասած՝ սոցիալական երկխոսությունը շատ կարևոր է ցանկացած կազմակերպության համար, և այն մեխանիզմները, որոնք ներդրված են այդ երկխոսությունն ապահովելու համար, հենց աշխատանքային իրավունքներն են։

«Հայաստանի աշխատաշուկայում գենդերային խտրականությունն ուղղված է հօգուտ տղամարդկանց, արտադրությունների, ձեռնարկատիրությունների ղեկավար կազմում տղամարդիկ 2 անգամ գերազանցում են կանանց: Հայաստանում կանայք գերակշռում են կրթության, առողջապահության, գյուղատնտեսության ոլորտներում»,- նշեց ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարը՝ հավելելով, որ դրա պատճառներից մեկն այն է, որ կանայք ավելի շատ ներգրավված են, այսպես ասած, չվճարվող աշխատանքներում։

Հեսսը նաև նկատեց, որ աշխատատեղերին հասանելիության խնդիրներ ունեն հաշմանդամություն ունեցող անձինք և ԵՄ-ի անունից կոչ արեց ՀՀ կառավարությանը, ուշադրություն դարձնել աշխատաշուկայում առկա այս խնդիրների լուծմանը:

«Յուրաքանչյուրն ունի աշխատավայրում արդար վերաբերմունքի արժանանալու իրավունք։ Յուրաքանչյուրն արժանի է ունենալ աշխատանք և վաստակել»,- նշեց Ֆրենկ Հեսսը։

ԵՄ պատվիրակության Համագործակցության ղեկավարն ընդգծեց, որ աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցում առկա մարտահրավերների հաղթահարման համար պետք է կենտրոնանալ երեք հիմնական գործողության վրա՝ տեղեկացնել, հարգել և պաշտպանել։

Մանրամասները՝ տեսանյութում։