Պարգևավճար են ուզում պատգամավորների օգնականները․ ՔՊ խմբակցությունում թեժ պայքար է սկսվել.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
28.10.2026 | 17:08
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ
28.10.2026 | 16:56
Էրդողանի դաշնակիցը Թուրքիային և Ադրբեջանին կոչ է արել կանխել երկարատև պառակտումը
28.10.2026 | 16:47
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
28.10.2026 | 16:39
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Իսպանիայի ժողովրդին ու կառավարությանը գնացքների բախման հետևանքով զոհերի կապակցությամբ
28.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 16:26
Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի․ Սրբուհի Գալյան
28.10.2026 | 16:12
Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը
28.10.2026 | 16:07
«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 16:00
Արթուր Բաղդասարյանի և փոխկապակցված 7 անձանց գույքերի վրա արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.10.2026 | 15:55
Թուրքիայում ձերբակալել են հանցավոր խմբավորման 85 անդամի․ խմբին կասկածում են ՌԴ-ի պատվերով Լեհաստանում Starlink-ի կայանը հրկիզելու մեջ
Բոլորը

Ազգային ժողովում պարգևավճար ստանալու խնդրի շուրջ, այսպես ասած, թեժ մարտեր են։ ՔՊ-ական մի շարք պատգամավորների օգնականներ գրությամբ դիմել են խորհրդարանի նախագահին և աշխատակազմի ղեկավարին ու պարգևավճար են պահանջում։ Նրանք իրենց անարդարության զոհ են համարում, ասում են՝ Աժ-ի պետծառայողները ստանում են պարգևավճար, իսկ իրենք՝ ոչ։ Մինչ այս պատգամավորների օգնականները աշխատավարձին զուգահեռ յուրաքանչյուր ամիս 41 հազար դրամի պարգևավճար են ստացել, որը հունվարի 1-ից այլևս չեն ստանալու։ Հայկ Կոնջորյանի՝ նախաձեռնությանը միացած օգնականը չցանկացավ պատասխանել մեր հարցերին։
Թեմայի վերաբերյալ այսօր հրաժարվեցի մեկնաբանություն տալ նաև մյուս պատգամավորների օգնակաները։ Ուշագրավ է, որ պարգևավճար ստանալու արշավը սկսվել է ՔՊ խմբակցության ղեկավար կազմի իմացությամբ։ Ստորագրահավաքը կազմակերպվել է իշխող ուժի խմբակցության աշխատասենյակում։ Խմբակցության քարտուղար Արթուր Հավհաննիսյանն այսօր ոչ միայն այս տեղեկությունը չհերքեց, այլ նաև իր պատասխաններով անուղղակի հաստատեց, որ այդ հարցը քննարկվել է նաև ՔՊ-ի փակ նիստում։
Հունվարի 1-ից 120 հազար դրամով բարձրացված աշխատավարձ ստացող պատգամավորների մեծ մասն այսօր խորհրդարանում չէր։ Factor TV-ն ԱԺ շենքում նրանց էր փնտրում թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, թեև կեսօրն անց էր, սակայն նրանք դեռ աշխատավայրում չէին։
ՔՊ-ականը Արմեն Խաչատրյանը հայտարարեց՝ տեղյակ է, որ իր օգնականը ևս ԱԺ ղեկավարությանը դիմել է պարգևավճար ստանալու պահանջով։
Պարգևավճարի համար նախատեսված գումար չկա,- Factor TV-ի հետ զրույցում նշում է՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը։
Ալեն Սիմոնյանը 2023 թվականի առաջին պարգևավճարը բաժանելու կարգադրությունը ստորագրել է հունվարի 23-ին՝ միայն պետծառայողների համար։ Այնինչ ԱԺ-ում օգնականները տեղեկություններ են ստացել, որ ԱԺ նախագահի աշխատակազմի հայեցողական պաշտոններ զբաղենող անձինք ևս պարգևավճար ստացել են։ Վահան Նարիբեկյանն այս տեղեկությունը չհերքեց, բայց տարակուսելի է, որ լինելով ԱԺ նախագահի կարգադրության հիման վրա պարգևավճարներ բաժանելու գործընթացը համակարգողը, ասում է՝ այս մասին տեղեկություն չունի։
Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը նշում է՝ երբ տեսնում են, որ բարձրաստիճան պաշտոնյաներն առանց արդյունքներ ապահավելու բարձր հավելավճարներ են ստանում, ենթականերն էլ են պահանջում։
Ի դեպ, նշենք, որ 2023 թվականի պետական բյուջեով կառավարությունը պետական համակարգի պարգևավճարները կրճատել են շուրջ 20 մլրդ դրամով, սակայն, նույն չափով մեծացրել են աշխատավարձի բյուջեն։ Ըստ էության, փոխվել է միայն պաշտոնյաներին տրվող գումարի իրավական կարգավորման անունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան