ԵՄ-ում առաջին անգամ վերականգնվող էներգիայի սպառումը գերազանցել է բնական գազինը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2022 թվականին Եվրամիությունն առաջին անգամ ավելի շատ էներգիա է ստացել վերականգնվող աղբյուրներից, քան գազի այրումից։ Նման տվյալներ են բերված Ember վերլուծական կենտրոնի զեկույցում, որը հետազոտություն է իրականացնում ԵՄ կլիմայական քաղաքականության վերաբերյալ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Համաձայն կենտրոնի հաշվարկների՝ անցյալ տարի ԵՄ-ում արևային ու քամուց ստացած էներգիային բաժին է ընկել արտադրված էներգիայի շուրջ 22 %-ը, ինչն աննախադեպ ցուցանիշ է։ Գազի այրմանը բաժին է ընկել շուրջ 20 %-ը, և սա մեկ տոկոսային կետով պակաս է, քան 2021 թվականին։

ԵՄ երկրները 2022 թվականին արտադրել են 203 տերավատտ/ժամ արևային էներգիա՝ 39 ՏՎտ/ժ-ով կամ 24 %-ով ավելի, քան նախորդ տարի։ Դա թույլ է տվել մոտ 10 միլիարդ եվրո խնայել գազի գնումների վրա, գրում են Ember-ի վերլուծաբանները։ Քամու ստացված էներգիան ԵՄ-ում կազմել է 420 ՏՎտ/ժ՝ 33 ՏՎտ/ժ-ով ավելի, քան 2021 թվականին։

«Ճգնաժամը, անշուշտ, արագացրել է էներգետիկ անցումը Եվրոպայում», – ասում է Ember-ի տվյալների վերլուծության ղեկավար Դեյվ Ջոնսը: Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության սանձազերծած պատերազմը և Եվրոպա ռուսական գազի մատակարարումների կտրուկ կրճատումը ստիպեցին բազմաթիվ երկրների փնտրել էներգիայի այլընտրանքային աղբյուրներ։

Տաթև Ֆռանգյան