Մոսկվան նպատակ ունի խթանել «3+3» տարածաշրջային ձևաչափը․ ՌԴ ԱԳՆ

Լուրեր

29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
Բոլորը

Մոսկվան նպատակ ունի առաջ մղել «3+3» տարածաշրջանային ձևաչափը։ Այս մասին ասվում է  2022թ-ի ամփոփոչ մամուլի ասուլիսում ԶԼՄ-ի հարցերին ՌԴ ԱԳՆ պատասխանում։

«Մենք նպատակ ունենք առաջ մղել 2021 թվականի դեկտեմբերին մեկնարկած «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի աշխատանքը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ինչպես նաև Ռուսաստան, Իրան և Թուրքիա): Այս հարթակը, որտեղ նախատեսվում է կենտրոնանալ տարածաշրջանային խաղացողների շահերից ելնելով համագործակցության ամրապնդման գործնական խնդիրների վրա, համարում ենք օգտակար և ժամանակին»,-ասվում է պատասխանում։ ՌԴ ԱԳՆ-ն անդրադառնում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը։

«Ինչ վերաբերվում է Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ապա դրա մեկնարկը հենց ռուսական հովանու ներքո է տրվել  2022 թ-ի  հունվարին, երբ Մոսկվայում առաջին  անգամ  հանդիպեցին Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։ Երկուսի հետ էլ սերտ կապի մեջ ենք մինչ օրս։ Մենք ողջունում ենք վերջին զարգացումները, որոնք հեռանկարներ են բացում հայ-թուրքական կապերի վերականգնման համար, ինչը կնպաստի տարածաշրջանային իրավիճակի հետագա բարելավմանը»,-ասվում է պատասխանում։

Էմմա Չոբանյան