Սիրիայում հարձակման է ենթարկվել Իրանի հետ կապված բեռնատարների շարասյունը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Սիրիայում օդային հարձակման հետևանքով ոչնչացվել է Իրաքից երկիր մտած վեց բեռնատար, հայտնել է Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը, որը վերահսկում է տարածաշրջանում ռազմական գործողությունները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Դիտորդների տվյալներով՝ Սիրիայի և Իրաքի սահմանին գտնվող Աբու Քեմալ քաղաքի մոտ անօդաչու սարքերը հարձակվել են 25 բեռնատարներից բաղկացած շարասյան վրա։ Սիրիայի կառավարամետ Sham FM ռադիոկայանը նույնպես հայտնել է, որ շարասյունը գնդակոծվել է, թեև ըստ կառավարության խոսնակի՝ վնասվել է միայն մեկ բեռնատար։ Al Arabiya հեռուստաալիքի աղբյուրները, նշում են, որ ավտոշարասյան մեքենաները զենք էին տեղափոխում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից վերահսկվող և Սիրիայի արևելքում տեղակայված խմբերի համար:

Սա առաջին նման հարձակումը չէ տարածաշրջանում ռազմական շարասյունների վրա. նմանատիպ միջադեպ էր տեղի ունեցել 2022 թվականի նոյեմբերին։ Այն ժամանակ անօդաչուները գնդակոծել էին ավտոշարասյունը, որն, ըստ սիրիացի դիտորդների, վառելիք և զենք էր տեղափոխում Իրանի հետ կապված կազմավորումների համար։

Սիրիայում ավտոշարասյանն ուղղված հարվածներից ընդամենը մեկ օր առաջ պայթյուններ էին տեղի ունեցել Իրանի երկու նահանգներում. Սպահանում հարձակման էր ենթարկվել պաշտպանության նախարարության օբյեկտը, իսկ Ազարշահր քաղաքի շարժիչային յուղի արտադրության գործարանում պայթյուն էր որոտացել։

Տաթև Ֆռանգյան