Իրանում Ադրբեջանի դեսպանության աշխատակիցների տարհանումն ավարտվել է

Լուրեր

17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
Բոլորը

Բաքուն տարհանել է Իրանից Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին տեղափոխող ինքնաթիռը կիրակի երեկոյան վայրէջք է կատարել Բաքվում։ Տարհանումն իրականացվել է «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի հատուկ չվերթով։ Բաքու է տարվել նաև դեսպանատան անվտանգության ծառայության պետ Օրհան Ասկերովի դին։

Հիշեցնենք՝ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա օրեր առաջ զինված հարձակում էր տեղի ունեցել․  1 մարդ զոհվել է, կան վիրավորներ, հարձակվողին ձերբակալել են։ Պաշտոնական Բաքուն Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա իրականացված հարձակումն «ահաբեկչություն» է որակել։ Հարձակման վերաբերյալ Թեհրանի քրեական դատախազի պաշտոնակատարն ասել է, որ զինված անձը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվել է անձնական դրդապատճառներով։

Էմմա Չոբանյան