44-օրյա պատերազմում անհետ կորածների հարազատները դիմել են Սահմանադրական դատարան

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ անհայտ կորած Սարգիս Բադալյանի և Սեյրան Դուրմիշյանի հարազատները դիմել են Սահմանադրական դատարան՝ խնդրելով. «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ «ռազմական գործողությունների հետևանքով անձին անհայտ կորած ճանաչելու» և «անհայտ կորած ճանաչելու հետևանքների» վերաբերյալ իրավակարգավորումների բացակայությունը ճանաչել Հայաստանի Սահմանադրության մի քանի դրույթներին հակասող։

Դիմող Հայկանուշ Հարությունյանը Սարգիս Բադալյանի մայրն է։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Սարգիս Բադալյանը գտնվել է պարտադիր զինվորական ծառայության մեջ։ Ռազմական գործողությունների ժամանակ անհայտ կորել է, և մինչ օրս նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն առկա չէ: Դիմող Մալվինա Դուրմիշյանը Սեյրան Ղուրմիշյանի դուստրն է։ Մինչև սահմանադրական դատարան դիմելը անհայտ կորածերի հարազատները տարբեր հայցադիմումներով դատական հայցեր են ներկայացրել նաև քաղաքացիական դատարան։

Դիմողները նշում են, որ ՀՀ օրենսդրությամբ անհայտ բացակայողի կամ մահացածի կարգավիճակը չեն ապահովում զինված հակամարտության կամ բռնության հետևանքով անհայտ կորած անձանց ու նրանց ընտանիքների իրավունքների ու շահերի պաշտպանությունը, հետևապես պետության կողմից օրենսդրությամբ պետք է ամրագրվի «ռազմական գործողությունների հետևանքով անձին անհայտ կորած ճանաչելու, դրա հետևանքների» վերաբերյալ իրավակարգավորումներ։ Իսկ դրա օրենսդրական կարգավորման բացակայությունը հակասում է Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության իրավունքին։

Ըստ դիմողների՝ անհայտ կորածի կարգավիճակի սահմանումը պետության համար կստեղծի պարտավորություն՝ անհայտ կորածներին փնտրելու, գտնելու, նույնականացնելու և վերադարձնելու։ Այսինքն՝ կազմակերպել, իրականացնել, վերահսկել անհայտ կորած անձի որոնման բոլոր անհրաժեշտ աշխատանքները, ներառյալ՝ մարդկային մնացորդների վերականգնումը և նույնականացումը։ Նշյալ օրենսդրական կարգավորման բացակայությունը հակասում է նաև Սահմանադրությամբ ամրագրված մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքին, քանի որ անհայտ կորած անձի ընտանիքի անդամներն անհայտ կորած հարազատի ճակատագրի վերաբերյալ տեղեկություն չեն ստանում, անընդհատ առերեսվում են անորոշության հետ, և նման անորոշությունն ունի ծանր հոգեբանական ու հուզական հետևանքներ։ Դիմողները նաև ընդգծում են, որ իրենց կողմից ներկայացած հայցադիմումների քննությամբ դատարանները նույնացրել են «անհայտ բացակայող» և «անհայտ կորած» հասկացությունները, սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այդ հասկացությունները հետևանքների առումով չեն կարող նույնացվել։

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտել է, որ անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման։ Դատարանը, նախ, արձանագրել է, որ դիմումատուները համատեղ են դիմել Սահմանադրական դատարան՝ թեպես յուրաքանչյուր ոք իրավասու է դիմելու Սահմանադրական դատարան իր նկատմամբ կիրառված օրենսդրական նորմի սահմանադրականությունը վիճարկելու համար, ինչը բացառում է տարբեր գործերով, թեկուզև նույն հարցով, համատեղ դիմում ներկայացնելու հնարավորությունը:

Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքը պահանջում է, որ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման»,- նշված է ՍԴ որոշման մեջ ու արձանագրված, որ տվյալ դեպքում դիմողները չեն հիմնավորել իրենց կողմից նշված օրենսդրական ենթադրյալ բացի և Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իրենց հիմնական իրավունքների և ազատությունների խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։

Ըստ Սահմանադրական դատարանի դատական կազմի որոշման՝ 2020 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասում կատարվել է լրացում, ըստ որի՝ «Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին»: Փաստորեն` ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինվորի կամ այլ քաղաքացու կարգավիճակն արդեն իսկ ներառված է անհայտ բացակայողի իրավական կարգավիճակի մեջ:

Դատարանի կազմը նաև նշել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ «օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը»։

Հակառակ պարագայում, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը, ուստի`սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման։

Արաքս Մամուլյան