«Լավագույն թեկնածուն Բակո Սահակյանն է»․ Արցախի նախագահական ընտրություններին առայժմ միայն Բակո Սահակյանն է մասնակցում

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 Հուլիսի 19-29-ը Արցախում սպասվող նախագահական ընտրություններում առայժմ առաջադրված է մեկ թեկնածու՝ գործող նախագահ Բակո Սահակյանը։

Հիշեցնենք, որ Արցախի՝ կառավարման մոդելի փոփոխությունից հետո նախագահին ընտրելու է Ազգային ժողովը՝ պատգամավորների ձայների գերակշռող մեծամասնությամբ։ Բակո Սահակյանի թեկնածությունն առաջադրել է իշխող կոալիցիայի անդամ «Ժողովրդավարություն» խմբակցությունը, որի ղեկավար Վարդգես Բաղրյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց. «Կուսակցությունը հուլիսի 1-ին հրավիրել է համագումար, որտեղ պիտի որոշի՝ պաշտպանել գործող նախագահի թեկնածությունը։ Առաջիկա օրերին մեր գործընկերները՝ «Ազատ հայրենիքից» ու «Հայ Յեղափոխական դաշնակցությունից» նույնպես պետք է կայացնեն իրենց որոշումն ու պաշտոնապես հայտարարեն՝ ում թեկնածությունն են առաջադրելու, եթե պաշտպանեն Բակո Սահակյանի թեկնածությունը, բնականաբար խորհրդարանում մեծամասնություն կլինի»։

Արցախի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցության՝ «Վերածննդի» ղեկավար Հայկ Խանումյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ սպասվող ընտրություններում թեկնածու չեն առաջադրելու․ «Հունիսին մեր կուսակցության գործադիր մարմնի նիստն է տեղի ունեցել, մենք որոշել ենք թեկնածու չառաջադրել»,- ասաց նա։ Մեր հարցին, թե ինչու չեն մասնակցում ընտրապայքարին, Խանումյանը պատասխանեց․ «Նախագահն ընտրվելու է 22 ձայնով, մենք երկու խմբակցություններով (Շարժում-88, «Վերածնունդ») ունենք չորս պատգամավոր, ինքներդ հասկանում եք, որ ռեալ չէ թեկնածու առաջադրելը, քանի որ խորհրդարանում մեծամասնութուն չունենք, նախագահն ընտրվելու է ձայների 2/3-ով»։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Բակո Սահակյանի թեկնածությանը դեմ է քվեարկելու: «Այս զարգացումների հետ կապված վատ կանխատեսումներ ունեմ, դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ասել էինք, որ իշխանության ռեսուրսների օգտագործումը բերելու է ծանր հետևանքների Արցախի համար, և մենք տեսնում ենք, որ ղեկավարող ուժերը գնում են էլ ավելի կենտրոնացման։ Սա բերելու է արդարության պակասի, տնտեսության մեջ վատ հետևանքների, արտագաղթի, երկրում պակասելու են ներդրումները։ Աննախադեպ է, երբ տարիներ շարունակ ստեղծված խաղի կանոնները մեկ հարվածով փոխվում են․ մեկ անձն առավելագույնը երկու ագամ էր նախագահում, իսկ հիմա Բակո Սահակյանը փորձում է տաբուն անցնել և խառնում է խաղի հնարավոր խաղաքարտերը»,- նշեց նա։

Խանումյանը, զուգահեռ անցկացնելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ, նկատեց, որ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախում տեղի է ունենում իշխանության վերատադրություն․ «Ամեն ինչ փոխում են, որ մեկ անձի վերարտադրություն լինի»։

Իշխանական «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը, սակայն, համամիտ չէ ընդդիմադիր գործընկերոջ նկատառումների հետ․ «Իրավական առումով դա անխոցելի է, Բակո Սահակյանը, համաձայն նոր Սահմանադրության, իրավունք ունի  լինել նախագահ, և հետո, անցումային փուլի մասին է խոսքը գնում, իսկ 2020-ին թվականին ընտրվելու է և՛ նախագահ, և՛ նոր խորհրդարան՝ արդեն համաժողովրդավարական քվեարկության արդյունքներով»։

Մեր հարցին, թե արդյոք բացի Բակո Սահակյանից այլ արժանավոր թեկնածու չկար, Բաղրյանն ասաց․ «Լավագույն թեկնածուն Բակո Սահակյանն է, դա կուսակցության որոշումն է, որը միաձայն է ընդունվել»։

Արցախի խորհրդարանի մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Շարժում-88»-ի պատգամավորների հետ կապ հաստատել չհաջողվեց։ Իսկ իշխող կոալիցիայի մաս կազմող «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Վարդգես Ուլուբաբյանից փորձեցինք ճշտել, թե արդյոք պաշտպանելու են Բակո Սահակյանի թեկնածությունը: Վերջինս ասաց, որ հուլիսի 5-ին կուսակցության համագումարն է լինելու, այն ժամանակ էլ որոշում կկայացնեն, սակայն չբացառեց, որ կպաշտպանեն գործող նախագահի թեկնածությունը։

Հիշեցնենք, որ Բակո Սահակյանը 2007 թվականի հուլիսի 19-ից Արցախի Հանրապետության նախագահն է։

Սեդա Ղուկասյան