Այս իշխանությունը կորցրել է կապը սփյուռքի հետ, բզկտված ենք թե´ ներսից, թե´ դրսից. Եղիշե Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
Բոլորը

«Մենք կիսագաղութ վիճակում ենք և այդպես էլ չկարողացանք ինքնապաշտպանական, հետախուզական ինստիտուտներ ունենալ, մեր բոլոր ուժային կառույցները զբաղված են իշխանությանը սպասարկելով, պահելով: Իսկ հասարակությանը նետել են «Ֆեյսբուքի» հնարավորություն, շատերն այդտեղ դրսևորվում են, այդտեղ հայհոյում են և կարծում, թե դա և´ դատաստան է, և´ պատիժ իշխանության համար, արդեն հանգիստ են: Էկրաններից խոսող գլուխների մեծամասնությունն այսօր աշխատում է Հայաստանի դեմ»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը:

Նրա խոսքով` 2018-ից ի վեր այս իշխանության ամենամեծ սխալներից մեկն այն է, որ չկարողացավ դուրս գալ «ռուսի սապոգի տակից».

«ՀԱՊԿ կոչված դիահերձարանում, ծերանոցում, այդ վանդակում մենք ի՞նչ գործ ունենք, հենց այդտեղ մնալը մեզ բերեց-հասցրեց այս օրվան»:
Եղիշե Պետրոսյանը խոսում է նաև պետության համար վճռորոշ, շրջադարձային պահերին մեր մտավորականների լուռ կեցվածքի մասին. «Արվեստի, գիտության մարդիկ որպես քաղաքացի իրենց տեղում չեն: Ի՞նչ է նշանակում` ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ասում եմ` ղալաթ ես անում: Այս ավերածության մեջ, որտեղ ժողովուրդը չգիտի` ում լսի, ինչ անի, դուք ինչի՞ համար եք: Դա մտավորականի կեցվածք չէ, դուք ձեր տեղում չեք, այս ծանր վիճակում ժողովրդին անտեր թողնելու իրավունք չունեք»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան