Դատավորներ Ռուզաննա Բարսեղյանի, Մամիկոն Դրմեյանի և Զոյա Զաքինյանի լիազորությունները կդադարեն՝  տարիքը լրանալու կապակցությամբ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի  դատավոր Մամիկոն Դրմեյանի, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանի լիազորությունները փետրվարին կդադարեն․ լրանում է դատավորների 65 տարին։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից։  Զոյա Զաքինյանի լիազորությունները կդադարեն փետրվարի 10-ին, Մամիկոն Դրմեյանի լիազորությունները՝ փետրվարի 12-ին, Ռուզաննա Բարսեղյանինը՝ փետրվարի 18-ին։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝  դատավորի պաշտոնավարումը դադարում է 65 տարին լրանալու օրվանից, որից ոչ  շուտ, քան մեկ ամիս և ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հայտարարություն է տարածում դատական իշխանության պաշտոնական կայքում։

Նշենք, որ առաջին ատյանի դատարանում, ի տարբերություն վերաքննիչ և վճռաբեկ դատարաննների,  դատավորները գործերը քննում են միանձնյա, ուստի՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի վարույթում գտնվող գործերը պետք է վերաբաշխվեն։ 

 

Արաքս Մամուլյան