Վաղարշապատում կնոջ դեմքին ծծմբական թթու լցնելու փորձի համար մեղադրվող 3 անձանցից մեկի մասով գործն ուղարկվել է դատարան

Լուրեր

29.10.2026 | 13:09
Ալինա Չարաևան քառորդ եզրափակիչ է դուրս եկել Իտալիայում
29.10.2026 | 13:01
Ջարդելու ենք ընտրակաշառք բաժանողի ձեռքն ու ոտքը՝ քաղաքական իմաստով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:56
Մեր պատգամավորները նմա՞ն են ծեծ կերածի․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել են 32-ամյա տղամարդու կողմից Էջմիածին քաղաքի 41-ամյա բնակչուհու դեմքին ծծմբաթթու լցնելու փորձի դեպքի վերաբերյալ հանգամանքները․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա տղամարդը պատվեր է ստացել Վաղարշապատ քաղաքի 42-ամյա բնակչից՝ նույն քաղաքի 43–ամյա բնակչի կազմակերպմամբ՝ գումարի դիմաց ծծմբական թթու լցնելու եղանակով այլանդակել վերջինիս կնոջ՝ նույն քաղաքի 41-ամյա բնակչուհու դեմքը: Պատվերը կատարելու նպատակով՝ 32-ամյա տղամարդը 2022 թ. հոկտեմբեր ամսին, նախապես իր հետ վերցնելով ծծմբական թթու լցրած ներարկիչը, մի քանի անգամ գնացել է 41-ամյա կնոջ բնակության վայր, հանցավոր արարքն իրագործել չի կարողացել՝ մի դեպքում կնոջ՝ տանը չլինելու պատճառով, իսկ մյուս դեպքում՝ քանի որ ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Անձնական խուզարկությամբ՝ տղամարդու մոտ հայտնաբերվել է նախապես լուծույթով լցված ներարկիչը:

Վարույթից՝ 41-ամյա բնակչուհու դեմքին ծծմբաթթու լցնելու փորձի վերաբերյալ անջատված մասով 32-ամյա տղամարդուն վերջնական մեղադրանք է ներկայացվել կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 43-166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ և 9-րդ կետերով:

Միջնորդություն է հարուցվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան 32-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելու մասին, որը բավարարվել է:

Այդ մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Նախաքննության փուլում գտնվող քրեական վարույթի մյուս մասի շրջանակներում վարութային և ապացուցողական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

Վաղարշապատ քաղաքի 42-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել մերձավոր ազգական հանդիսացող կնոջը ծանր մարմնական վնասվածք հասցնելու փորձի կազմակերպման և միջնորդության համար, իսկ 43-ամյա բնակչին՝ այդ հանցավոր արարքի կատարումը պատվիրելու համար։ Նա մեղադրվում է նաև խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար։

Ընդ որում՝ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նշված երկու անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք մերժվել են, ինչից հետո 43-ամյա բնակիչը կատարել է առերևույթ ևս մեկ հանցավոր արարք։

Նշված քրեական վարույթին միացված այլ վարույթներով քննության առարկա են նաև մի քանի այլ հանցագործությունների՝ ավտոմեքենայի հրկիզման փորձ կատարելու, խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության և իրացման, Վաղարշապատի մթերային խանութներից մեկից մի քանի տուփ ծխախոտի հափշտակության դեպքեր։

Այս մասով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: