Բաքուն Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումն «ահաբեկչություն» է համարում

Լուրեր

13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
Բոլորը

Պաշտոնական Բաքուն Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա այսօր առավոտյան իրականացված հարձակումն «ահաբեկչություն» է որակել։

Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դատապարտել է դեսպանատան վրա հարձակումը՝ այն գնահատելով որպես «ահաբեկչություն»։ Նա Իրանի իշխանություններից պահանջել է անհապաղ հետաքննել հանցագործությունը և պատժել «ահաբեկիչներին»։

«Ես խստորեն դատապարտում եմ Թեհրանում մեր դեսպանատան դեմ այսօր իրականացված ահաբեկչությունը։ Ցավակցում եմ ավագ լեյտենանտ Օրհան Ասկերովի ընտանիքին և հարազատներին, որը զոհվել է դեսպանատունը և նրա աշխատակիցներին հսկելիս։ Մենք պահանջում ենք այս ահաբեկչության արագ հետաքննություն և ահաբեկիչների պատիժ։ Դիվանագիտական ​​ներկայացուցչությունների դեմ ահաբեկչական հարձակումներն անընդունելի են»,- գրել է Ալիևը Թվիթերում։

Ադրբեջանի այլ պաշտոնյաներ ևս հարձակումը ներկայացնում են որպես ահաբեկչություն․ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը դատապարտել է հարձակումը՝ այն «ահաբեկչական ակտ» որակելով։

Հավելենք, որ Իրանի պատկան մարմիններն արդեն ձերբակալել են զինված հարձակումն իրագործած անձին, որը նշել է, թե անձնական շարժառիթով է դիմել այդ քայլին։

Էմմա Չոբանյան