Զինված հարձակումից հետո Բաքուն պատրաստվում է տարհանել Իրանում դեսպանատան աշխատակիցներին

Լուրեր

29.10.2026 | 12:56
Մեր պատգամավորները նմա՞ն են ծեծ կերածի․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիդազեն հայտնել է, որ ներկայում Բաքուն նախապատրաստում է Իրանում դեսպանատան աշխատակիցների տարհանումը՝ առավոտյան զինված հարձակումից հետո, գրում են տեղական լրատվամիջոցները։

«Մենք դատապարտում ենք այս հարձակումը և պահանջում ենք իրանական կողմից՝ կարճ ժամանակում գտնել և հանրությանը բացահայտել այն կատարողների, ինչպես նաև պատվիրատուների անունները։ Իրանական կողմը, որպես ընդունող կողմ, պետք է կանխեր դեսպանատան վրա ցանկացած հարձակում և պետք է ապահովեր անվտանգությունը, սակայն, ցավոք, դա չի արվել»,- ասել է Հաջիզադեն թուրքական TRT Haber հեռուստաալիքին տված մեկնաբանությունում։

Նա հավելել է, որ համապատասխան աշխատանքներ են տարվում։

«Մենք իրանական կողմից ևս պահանջում ենք համապասխան միջոցառումներ։ Բացի այդ՝ աշխատանք է տարվում  դեսպանատան անվտանգության ապահովման ուղղությամբ, ընթանում է Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցների տարհանման աշխատանքների պլանավորում»,- ասել է ԱԳՆ խոսնակը։

Հաջիզադեն հավելել է, որ Բաքուն չի հավատում, որ «Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումն իրականացվել է անձնական պատճառներով»։

Ադրբեջանի պետական ու քարոզչական լրատվամիջոցների, տարբեր փորձագետների, նաև նախագահի միջոցով ամիսներ շարունակ հակաիրանական քարոզչություն իրականացնող և Իրանի նկատմամբ տարածքային պահաջներ ներկայացնող Բաքուն, փաստորեն, Թեհրանին մեղադրում է հակաադրբեջանական քարոզչության մեջ։ Ըստ Հաջիզադեի՝ հենց դա էլ եղել է հարձակման խթանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Թեհրանում զինված անձը հարձակվել է Ադրբեջանի դեսպանատան վրա, որի հետևանքով սպանվել է անվտանգության ծառայության պետը, ևս երկու աշխատակից վիրավորվել է։

Էմմա Չոբանյան