Իրանը հայտնում է Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողի ձերբակալման մասին

Լուրեր

29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
Բոլորը

Իրանի մայրաքաղաքի ոստիկանության պետ, բրիգադային գեներալ Ռահիմին հայտարարել է, որ Ադրբեջանի դեսպանատուն հրազենով ներուժած անձը ձերբակալվել է, գրում է իրանական Mehr գործակալությունը։

«Այս անձն այսօր առավոտյան հրազենով (AK-47 ինքնաձիգ) մտել է Ադրբեջանի դեսպանատուն․ հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Ոստիկանության արագ գործողությունների արդյունքում հարձակվողն անմիջապես ձերբակալվել է»,- ասել է Ռահիմին։

Նա նշել է, որ հարձակվողը մտել է դեսպանատուն իր երկու անչափահաս երեխաների հետ՝ հավելելով, որ «նախնական քննությունը ցույց է տալիս, որ հարձակվողի շարժառիթն անձնական և ընտանեկան խնդիրներն են»։

Թեհրանի քրեական դատարանի դատախազը հայտնել է, որ նախաքննության ընթացքում ամբաստանյալը պնդել է, որ անցյալ տարվա ապրիլին իր կինը գնացել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն և տուն չի վերադարձել։ Պաշտոնյայի խոսքով՝ անձը պատմել է, թե որևէ պատասխան չի ստացել դեսպանատնից իր բազմաթիվ այցերի ժամանակ և մտածել է, որ իր կինը թաքնվում է այնտեղ և չի ցանկանում հանդիպել իրեն։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Թեհրանում զինված անձը հարձակվել է Ադրբեջանի դեսպանատան վրա, որի հետևանքով սպանվել է անվտանգության ծառայության պետը, ևս երկու աշխատակից վիրավորվել է։

Էմմա Չոբանյան