Սեյրան Օհանյանի կողմից կամ նրա ցուցումով զավթվել է Սևանա լճի ափամերձ 1 հա տարածք. դատախազ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանի ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստը։

Նիստի ընթացքում դատախազ Գևորգ Քոչարյանը ներկայացրեց, թե հայցով ինչ գույքեր են խնդրում դատարանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Սեյրան Օհանյանից` հղում անելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքին։ Խոսքը Սեյրան Օհանյանին, նրա կնոջը` Ռուզաննա Խաչատրյանին և նրանց հետ փոխկապակցված անձանց պատկանող մի շարք գույքերի մասին է` «Լեքսուս» ավտոմեքենա, 2 անշարժ գույք Երևանի կենտրոնում, առանձնատուն Վահագնի թաղամասում, ամառանոց Սևանի ափին և այլ անշարժ գույքեր, անհնարինության դեպքում դրանց միջին շուկայական արժեքը և միլիոնավոր դրամներ, որոնք գոյացել են այլ գույքերի վաճառքից և, դատախազության պնդմամբ, զավթվել են Օհանյանի կողմից։

Դատախազը հավելեց, որ Օհանյանի ցուցումով զավթվել է Սևանա լճի ափամերձ 1 հա տարածքը։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պնդում է, որ դատախազության կողմից իրեն վերագրվող գույքն իրենը չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։