ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի լիազորությունները վաղաժամկետ դադարած են համարվում
Քաղաքականություն
24.01.2023 | 17:22ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականի մասին դիմումները, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 193-րդ հոդվածի 5-րդ մասով և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով՝ վաղաժամկետ դադարած համարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի լիազորությունները»: