Ներառական կրթական ծրագրերում կընդլայնվի մշակույթի բաղադրիչը

Լուրեր

29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի կողմից հուշագիրը ստորագրել է թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը, իսկ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի կողմից՝ կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:
Հուշագրի նպատակն է զարգացնել համագործակցությունը հետևյալ ուղղություններով՝

• աջակցություն «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի զարգացման ռազմավարական ծրագրերի իրականացմանը և առաջխաղացմանը՝ ձգտելով երեխաների ավելի արդիական և լիարժեք կրթության ապահովմանը,
• աջակցություն ներառական կրթության համատեքստում արտադպրոցական խմբակների ստեղծմանը, դասընթացների կազմակերպմանը և իրականացմանը,
• աջակցություն ներառական կրթության համատեքստում մշակութային համագործակցության զարգացմանը:

Նախատեսվում է կազմակերպել հանդիպումներ թատրոնի անվանի արվեստագետների հետ, համատեղ իրականացնել թատերական ներառական ներկայացումներ, անցկացնել վարպետության դասեր, միջոցառումներ, մասնագիտական կլոր սեղան-քննարկումներ և այլն:

Կողմերը վստահություն են հայտնել, որ արդյունավետ համագործակցությամբ կնպաստեն ներառական կրթության համատեսքստում կրթական, մշակութային, ուսումնական և նորարարական համագործակցության զարգացմանը՝ նպաստելով ներառական կրթական ծրագրերում մշակութային բաղադրիչի ընդլայնմանը: