Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի գլխավորած պատվիրակության հետ

Լուրեր

08.05.2024 | 20:24
Նորատունկ սոսիները՝ չորացած․ Բեգոյանը պնդում է՝ դրանք կենսունակ են եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.05.2024 | 20:15
Դեսպանը խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
08.05.2024 | 20:00
Լրտեսություն է Վանեցյանի և Փաշինյանի զրույցի գաղտնալսումը, ո՞ւր են պատժվածները, ինչո՞ւ քրգործ չի հարուցվել․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.05.2024 | 19:53
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
08.05.2024 | 19:40
Բրիտանիան վտարելու է ՌԴ ռազմական կցորդին և անշարժ գույքի մի շարք օբյեկտների զրկելու է դիվանագիտական կարգավիճակից
08.05.2024 | 19:29
Մայիսի 11-ին Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի
08.05.2024 | 19:15
Մտածված պատերա՛զմ են հրահրում՝ պահանջելով կասեցնել սահմանազատումը․ խարխլում են ՀՀ ինքնիշխանությունը․ Վաղարշակ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.05.2024 | 19:09
Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Կրեմլում տեղի է ունեցել ԵՏՄ հոբելյանական գագաթնաժողովը
08.05.2024 | 18:55
ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը, Կիրանցում սահմանազատում չի կատարվում․ ԼՈՒՐԵՐ
08.05.2024 | 18:41
Վրաստանի իշխանությունները որոշել են իրենց հակառակորդների ցուցակ կազմել
08.05.2024 | 18:30
Գարեջուրն ու ծխախոտը թանկացել են, մեքենայի սպասարկման ծառայությունների արժեքը՝ կրկնակի աճել․ ապրիլի գնաճի և գնանկման պատկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.05.2024 | 18:25
Մոսկվայի և Բաքվի միջև սերտ բարեկամական հարաբերություններ են հաստատված․ Ադրբեջանում ՌԴ դեսպան
08.05.2024 | 18:17
Հաջողություն կունենանք, երբ բոլորիս ընկալումը նույնը լինի, այն է՝ գործել և մեր անելիքն անել հանուն Հայաստանի Հանրապետության․ ՀՀ նախագահն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
08.05.2024 | 18:09
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
08.05.2024 | 18:00
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Մեքսիկական Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Արմելլա Շաքարյանը․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Կողմերը քննարկել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության խթանման, տարբեր ուղղություններով փորձի փոխանակման կարևորության վերաբերյալ հարցեր:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, նշել է, որ անցած տարի սեպտեմբերին ԿԳՄՍ նախարարության պատվիրակությունը մասնակցել է Մեխիկոյում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովին» և վերադարձել դրական տպավորություններով ու համագործակցության մեծ ակնկալիքներով:

Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մշակվել և ներկայում ներպետական փոխհամաձայնեցման փուլում է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մեքսիկական Միացյալ Նահանգների մշակույթի նախարարության միջև 2023-2026 թվականների մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագիրը, որը հնարավորություն կընձեռի իրականացնելու համատեղ աշխատանքներ և մի շարք միջոցառումներ:

Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար` շեշտելով, որ 2023 թվականին լրանում է Հայաստան-Մեքսիկա երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 31-ամյակը, ուստի առանձնակի կարևորություն ունի փոխգործակցության զարգացումը հատկապես մշակույթի և կրթության ոլորտներում։
Մեքսիկական կողմը նշել է նաև, որ տպավորված է հատկապես Հայաստանում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությամբ, որը կարող է լավ օրինակ դիտարկվել բոլոր երկրների կրթական համակարգերի համար:
«Մենք անպայման կփորձենք այն տեղայնացնել նաև Մեքսիկայում»,- նշել է Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահը:

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և կրթության իրավունքի խախտման խնդիրների մասին, որոնք անդառնալի հետևանք են թողնում մարդու իրավունքների վրա: Նախարարն անդրադարձել է նաև ներկայում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթական և մշակութային միջոցառումների իրականացման, մշակութային տուրիզմի զարգացման, համատեղ աշխատանքային ծրագրերի, փորձի փոխանակման, հաղորդակցման ակտիվացման վերաբերյալ մի շարք այլ հարցերի: