Բրազիլիան և Արգենտինան հարավամերիկյան միասնական արժույթ կստեղծեն, որը կարող է դառնալ երկրորդ խոշորագույնն աշխարհում

Լուրեր

11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Բրազիլիայի և Արգենտինայի իշխանությունները կսկսեն աշխատել միասնական արժույթ ստեղծելու ուղղությամբ, հայտարարել են երկու երկրների նախագահներ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան և Ալբերտո Ֆերնանդեսը արգենտինական Perfil շաբաթաթերթում հունվարի 22-ին հրապարակված համատեղ հոդվածում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք որոշել ենք շարունակել քննարկումները Հարավային Ամերիկայի միասնական արժույթի գաղափարի շուրջ, որը կարող է օգտագործվել ինչպես ֆինանսական, այնպես էլ առևտրային գործարքների համար՝ նվազեցնելով ծախսերը և մեր արտաքին կախվածությունը»,- ասված է երկու երկրների գործող ղեկավարների՝ վերջին երեք տարվա ընթացքում առաջին հանդիպմանն ընդառաջ գրված հոդվածում։

Financial Times-ն առաջինն էր, որ գրեց Հարավամերիկյան երկու խոշորագույն տնտեսությունների պլանների մասին։ Միասնական արժույթի նախագիծը կքննարկվի Բուենոս Այրեսի գագաթնաժողովում, և Լատինական Ամերիկայի այլ երկրներ կհրավիրվեն մասնակցելու, հաղորդում է պարբերականը։

«Ես չեմ ուզում կեղծ ակնկալիքներ ստեղծել: Սա առաջին քայլն է երկար ճանապարհորդության, որը պետք է անցնի Լատինական Ամերիկան», – զգուշացրել է Արգենտինայի էկոնոմիկայի նախարար Սերխիո Մասսան:

Նրա խոսքով՝ նախագծի իրականացման համար, ամենայն հավանականությամբ, երկար տարիներ կպահանջվեն։ Մասսան հիշեցրել է, որ եվրոյի ստեղծման համար Եվրոպայից պահանջվել է 35 տարի։ Բրազիլիան առաջարկում է արժույթն անվանել «sur» (իսպաներեն՝ «հարավ»):

Նախնական ծրագրերից հետևում է, որ խոսքը նոր արժույթի ստեղծման մասին է, որը շրջանառության մեջ կմտնի բրազիլական ռեալին և արգենտինական պեսոյին զուգահեռ։ Եթե ​​Հարավային Ամերիկայի մնացած մասը միանա նախագծին, ապա արժութային միությունը կապահովի համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսը, ինչը նրան կդարձնի աշխարհում երկրորդը, հաշվարկել է FT-ն: Աշխարհի խոշորագույն արժութային միությունը՝ եվրոգոտին, կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 14 տոկոսը:

Տաթև Ֆռանգյան