«Թուրքիայի մոտալուտ բռնապետությունը»․ Անկարային զայրացրել է The Economist-ի՝ Էրդողանի ուրվանկարով շապիկն ու Թուրքիային անդրադարձը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆարհեթթին Ալթունը քննադատել է բրիտանական The Economist պարբերականին՝ մեղադրելով, իբր, «հակաթուրքական քարոզչության համար»։

«Ահա նորից։ The Economist-ը վերամշակում է Թուրքիայի մասին իր ինտելեկտուալ ծույլ, ձանձրալի և նպատակաուղղված անգրագետ պատկերը։ Թվում է, թե նրանք պարտավորված են զգում թուրքական ժողովրդավարության ավարտի մասին հայտարարելու կլիշեների, ապատեղեկատվության և բացահայտ քարոզչության միջոցով: Վրդովեցուցիչ վերնագրերը և սադրիչ պատկերները կարող են օգնել նրանց վաճառել իրենց, այսպես կոչված, ամսագիրը, ուստի մենք շնորհավորում ենք նրանց հնարամիտ մարքեթինգային տեխնիկայի համար: Բայց մենք պետք է հիշեցնենք լսարանին, որ սա սենսացիոն լրագրություն է, որը հիմնված է էժանագին քարոզչության և ապատեղեկատվության վրա»,- Թվիթերում գրել է Ալթունը։

Նա նշել է, որ թուրք ժողովուրդը ցուցադրել է իր «հավատարմությունը ժողովրդավարությանը, հավասարությանն ու ազատությանը», Թուրքիայի քաղաքական համակարգն էլ տարբեր փորձություններ է հաղթահարել, նաև «2016-ին տեղի ունեցած դավաճանական հեղաշրջման փորձը»։

«Երբ մեր նախագահ Էրդողանը կոչ արեց մեր քաղաքացիներին դիմադրել պուտչիստներին, նրանց պատասխանը դարերի դաս էր։ Economist-ի, այսպես կոչված, լրագրողներն ու խմբագիրներն ակնհայտորեն երբեք չեն անհանգստացել պատշաճ լրագրություն ապահովել մեր ժողովրդի՝ ժողովրդավարության համար պայքարի մասին։ Սա մեծամասամբ պայմանավորված է նրանց անբացատրելի և շարունակական ատելությամբ մեր դեմոկրատական ճանապարհով ընտրված նախագահի դեմ, որը հաղթել է բոլոր ընտրություններում։ Եթե դուք չեք կարող հետաքննել, թե ինչպես և ինչու է թուրքական հասարակությունը վստահում Էրդողանին, ինչո՞ւ պետք է որևէ մեկը ձեզ լուրջ ընդունի»,- գրել է Ալթունը։

Նա հավելել է, որ թուրքական ժողովրդավարության կենսունակությունը և թուրք ժողովրդի սեփականատիրությունն իրենց քաղաքական համակարգի նկատմամբ շատ ուժեղ են։

Հավելենք, որ The Economist-ը այս շաբաթվա թողարկման շապիկին պատկերել է Էրդողանի ուրվանկարը։

«Թուրքիան կարող է հայտնվել բռնապետության շեմին» վերնագրով հոդվածում էլ նշվում է, որ «պարոն Էրդողանի վարքագիծը, երբ մոտենում են ընտրությունները, կարող է մղել նրան, ինչն այսօր խորապես թերի ժողովրդավարություն է, դեպի լիակատար բռնապետություն»:

Էմմա Չոբանյան