ԱՆ-ն պնդում է՝ դատավորը նույն հիմքերով իրարամերժ որոշումներ է կայացրել. ըստ դատավորի՝ հիմքերը այլ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 20:16
Ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը․ երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
19.11.2026 | 20:00
Փաշինյանի առաջարկն ընդդիմությունը չպիտի ընդունի․ Սերժ Սարգսյանը ևս խոստանում էր վարչապետ չառաջադրվել․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
Բոլորը

Այսօր ԲԴԽ-ն դռնբաց նիստում քննության առավ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Սուղյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ 

«Արդարադատության նախարարի կողմից Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Սուղյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ միջնորդություն ներկայացնելու որոշում է կայացվել․ կարգապահական վարույթը դատավորի նկատմամբ հարուցվել է գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա, որը ներկայացվել է 2022թ․ նոյեմբերի 19-ին։ 

Կարգապահական վարույթի ընթացքում դատավորը ներկայացրել է բացատրություններ նախարարին։

Ուսումնասիրելով կարգապահական վարույթի ընթացքում ձեռք բերված նյութերը՝ նախարարը եկել է այն եզրահանգման, որ դատավորի կողմից թույլ են տրվել ՔՕ 116-րդ հոդվածի 2-րդ մասին և 118-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերում ամրագրված պահանջների խախտումներ»,- նշեց արդարադատության նախարարության ներկայացուցիչը։

Ներկայացնելով ԱՆ դիրքորոշումը, նախարարության ներկայացուցիչը նշեց, որ դատավորը Սուղյանը մեկ անձի նկատմամբ նույն քրեական գործի շրջանակներում նույն փաստական հանգամանքների պայմաններում երկու իրարամերժ որոշումներ է կայացրել․ նախ՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել, 72 օր հետո կալանավորման միջնորդությունը անհիմն է համարել։

Ըստ դատավորի՝ այդ երկու որոշումների հիմքերն այլ են եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։