Էրդողանն ակնարկել է, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ մայիսի 14-ին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակնարկել է, որ երկրում նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ մայիսի 14-ին, գրում է Duvar-ը։

«1950 թվականի մայիսի 14-ին Մենդերեսը հաղթանակով դուրս եկավ քվեատուփից՝ ասելով՝ «Բավակա՛ն է, խոսքը ժողովրդինն է»։ 73 տարի անց նույն օրը մեր ժողովուրդը կասի՝ բավական է, և կանի իր ընտրությունը»,- այսօր իր կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում ասել է Էրդողանը։

Նշենք, որ Ադնան Մենդերեսը Թուրքիայի նախկին վարչապետն է։

Էրդողանը նշել է նաև, որ առաջիկա ընտրությունները պատմական են։

«Մեր կյանքում ոչ մի ընտրություն հեշտ չի եղել: Մենք մեծ պայքարով, վճռականությամբ և ջանքերով պատրաստվեցինք ու մտանք յուրաքանչյուր ընտրություն։ Փառք Աստծո, ամեն ընտրություններում կարողացանք հաղթող դուրս գալ»,- խոսելով իր կուսակցության մասին՝ ասել է Թուրքիայի նախագահը։

Հավելենք, որ Թուրքիայում ընտրությունները նախանշված են հունիսին, սակայն իշխանական ու ընդդիմադիր թևերը խոսում են դրանք ժամանակից շուտ անցկացնելու մասին։

Էմմա Չոբանյան