Փաշինյանը՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

«Ողջունելի քայլ է օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու մասին Թուրքիայի հայտարարությունը»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարևոր է, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում ոչ միայն բանակցություններ տեղի ունենան, այլև իրադարձություններ, որոնք կապահովեն այդ բանակցությունների դինամիկան։ Սա շատ կարևոր է նաև հատուկ ներկայացուցիչների աշխատանքի համար»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը, հիշեցնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցը, ինչպես նաև հանդիպումը Պրահայում, ընդգծեց․ «Կարևոր է դինամիկա ունենալ հարաբերություններում։ Հույս ունեմ, որ առաջիկայում երրորդ երկրների քաղաքացիների համար կբացվի սահմանը, ինչպես նաև ակնկալում ենք սահմանի բացում դիվանագիտական անձնագիր ունեցողների համար»։

Վարչապետի գնահատմամբ՝ այս իրադարձությունները կարևոր են ոչ միայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առումով, այլև տեղի ունեցող միջազգային լոգիստիկ շղթաների շատ լուրջ փոփոխությունների համատեքստում։

«Կարծում եմ՝ այս տարածաշրջանը միջազգային բեռնափոխադրումների առումով շատ ավելի հետաքրքիր է դառնում, քան նախկինում, միջազգային մեծ կարևորություն է ձեռք բերում։ Այս իմաստով, իհարկե, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը և հայ-թուրքական երկաթուղու բացումը շատ ավելի գլոբալ նշանակություն է ստանում։ Հույս ունեմ, որ մենք հնարավորություն կունենանք շարժվելու այս ճանապարհով։ Պետք է արձանագրեմ պատրաստակամությունը նաև Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերականգնելու վերաբերյալ։ Մենք դրան պատրաստ ենք»,-հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ կա շահագրգռվածություն Հայաստանի տարածքով ավտոբեռնափոխադրումների իրականացման, արևելք-արևմուտք ուղղություններով ավտոճանապարհների բացման, նաև նոր ճանապարհների կառուցման ուղղությամբ։

«Միակ բանը, որ այս ամենին խանգարում է, Ադրբեջանի շարունակական խոսույթն է ինչ-որ միջանցքների մասին։ Մենք պատրաստ ենք իրագործել հայկական խաչմերուկի մեր տեսլականը։ Նաև հասկանում ենք, որ ձեզ հայտնի հանգամքների բերումով միջազգային բեռնափոխադրումների, լոգիստիկ շղթաների և ուղիների գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում, և այս փոփոխությունները կարելի է օգտագործել ի նպաստ տարածաշրջանում կայունության, խաղաղության, այլ ոչ թե հակառակը»,- նշեց վարչապետը։
Նա ընդգծեց, որ այդ պարագայում շատ ավելի ակտիվ կլինի հյուսիս-հարավ ճանապարհային և երկաթուղային բեռնափոխադրումների իրականացումը։ «Այս պարագայում մենք խոսում ենք նաև Հայաստանի և Նախիջևանի Ինքնիշխան Հանրապետության, այսինքն Ադրբեջանի տարածքով Իրան-Հայաստան և Իրան-Ադրբեջան և Իրան-Ռուսաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին, մենք պատրաստ ենք այս ուղղությամբ գնալ»,- ասաց վարչապետը։

Պատասխանելով հարցին, թե առաջիկայում Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև հանդիպումների շրջանակում արդյոք հնարավոր են երկրների ղեկավարների փոխայցելություններ՝ Փաշինյանն ասաց․ «Դա կախված է, իհարկե, ընդհանուր իրավիճակից և երկու կողմերի քաղաքական կամքից։ Կարծում ենք՝ կարելի է օգտագործել հարաբերությունների կարգավորման այն դրական հնարավորությունները, որոնք կստեղծվեն»։

Վարչապետը հավելեց, որ եթե ցանկանում ենք, որ Հայաստանն իսկապես զարգացած և անվտանգ պետություն լինի, պետք է մտածենք տարածաշրջանում մեր հարաբերությունների որակը փոխելու մասին․ «Մենք նաև կառավարության 2021-2026 թթ․ գործունեության ծրագրում նոր դիտակետ ենք ներկայացնում՝ որպես արտաքին քաղաքականության կարևոր ուղղություն, և մենք այդ կարևոր ուղղությունը պայմանականորեն անվանում ենք «տարածաշրջանացում»։ Պատմականորեն մենք մեր տարածաշրջանում ավելի շատ մտավախություններ ենք ունեցել, քան տեսել ենք հնարավորություններ։ Կարծում ենք՝ գուցե ժամանակն է, որ փոխենք մեր դիտանկյունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։