««Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքն անընդունելի է»․ ՀՅԴ-ն վարչապետի երեկվա հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.05.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
22.05.2026 | 23:01
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է «Ջերմուկ» հանքային ջրի ներմուծումն ու վաճառքը
22.05.2026 | 22:42
Կբացվի գորգերի թանգարան. բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանը Հայաստանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուն
22.05.2026 | 22:28
Մայիսի 25-ին մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.05.2026 | 22:13
«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 173 մեքենա, որոնցից 74-ը վարել են անչափահասներ. ՆԳՆ
22.05.2026 | 22:00
Իշխանությունը հերքում է, ընդդիմությունը՝ պնդում. «300 հազար ադրբեջանցիների» թեման և նախընտրական քարոզարշավը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:52
«Առաջարկություն են արել», «Ասա` ով, եթե չասեցիր․․․». Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 21:48
Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին
22.05.2026 | 21:36
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
22.05.2026 | 21:30
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Ինչպե՞ս կարող են երիտասարդները ճեղքել «հին դեմքերի» քաղաքական դաշտը
22.05.2026 | 21:13
Գյումրիի սրտում՝ ավելի հարմարավետ պայմաններով․ ՄՈԳՈ-ն տեղափոխվել է այլ հասցե
22.05.2026 | 21:07
Արթուր Օսիպյանը տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց
Բոլորը

Դաշնակցական Արմեն Ռուստամյանն ուզում է հիշեցնել, որ եթե Դաշնակցությունն այսօր կառավարությունում աշխատում է «Քաղաքացիական պայմանագրի» հետ, չի նշանակում, որ իր գաղափարախոսությունը մի կողմ է դնում և պետք է անպայման կողմ լինի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, որին միշտ դեմ է եղել։

«Ճիշտ կլիներ կոալիցիոն հուշագիր ստորագրել և էս սկզբունքային հարցերը միասին քննարկել»,- ասում է պարոն Ռուստամյանը։

Կառավարության երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանի և Արծվիկ Մինասյանի միջև տեղի ունեցավ, այսպես կոչված, լեզվակռիվ, որի ժամանակ պարոն Մինասյանը հիշեցրեց, որ Դաշնակցությունը դեմ է «պարտադիր» բաղադրիչին։ Փաշինյանը Արծվիկ Մինասյանին զգուշացրեց, որ «ով մեզ հետ չէ, մեր դեմ է»։

«Եթե պիտի նկատենք, որ կառավարությունն այլևս պիտի քվեարկություններով չառաջնորդվի, ուրեմն մենք լրիվ ուրիշ տեղ ենք հայտնվում, «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքը լրիվ անընդունելի եմ համարում»,-զգուշացնում է դաշնակցական պատգամավորը։

Արմեն Ռուստամյանը հիշեցնում է, որ Դաշնակցությունը շարունակում է դեմ լինել պարտադիր կուտակայինին։ Նա խուսափում է գնահատել Նիկոլ Փաշինյանի գործողությունները, սակայն երեկվա վիճաբանության մեջ Փաշինյանի դիրքորոշումները նրան հիշեցնում են խորհրդային մղձավանջի մի դրվագ։ «Էս երկիրը նմանվում է էն ստալինյան թեզին, որ սովետական ժողովուրդը ուզում է ապրել երջանիկ, և մենք կստիպենք, որ նա ապրի երջանիկ։ Այսինքն՝ ստիպելու, պարտադրանքի էլեմենտները մենք պետք է մեր կենցաղից հանենք»,- կոչ է անում նա։

Դաշնակցական պատգամավորը զգուշացնում է, որ ոչ ոք չի կարող 128-ամյա կուսակցությանը ստիպել հրաժարվել իր դիրքորոշումներից, նա ակնարկում է, որ կառավարությունները ժամանակավոր են։ «Մենք խնդիր չենք դրել անպայման լինել կառավարության մեջ, կամ մենք չենք ասում, որ առանց մեզ որևէ մեկը չի կարող յոլա գնալ»,- վստահեցնում է պատգամավորը։

Այնուամենայնիվ, ինչու՞ պարտադիր բաղադրիչին դեմ խոսող Արծվիկ Մինասյանը կողմ քվեարկեց նույն բաղադրիչի ուժի մեջ մտնելուն։ Արմեն Ռուստամյանը դրա բացատրությունն ունի՝ քվեարկեց, որովհետև աշխատավարձից պահվող տոկոսները պակասել են։ «Դա բացատրում եմ նրանով, որ, ի վերջո, այն նախաձեռնությունը, որը հիմա սեղանի վրա կա, սա քայլ առաջ է համեմատած այն վիճակին, որ եթե սա չարվեր, կմնար ավելի վատ իրավիճակ»,- պարզաբանում է նա։

Այսօր պարոն Ռուստամյանը դեռ չունի այն տպավորությունը, որ դաշնակցական նախարարների համար Նիկոլ Փաշինյանի հետ հեշտ չի լինելու։ Բոլոր դեպքերում սպասվող դժվարություններից չեն սարսափում։ «Մենք պատրաստ ենք մեր սկզբունքները պաշտպանել, արել ենք դա միշտ, հիմա էլ ենք շարունակելու անել, անկախ նրանից, թե ով է օրվա վարչապետը»,- արձանագրում է պարոն Ռուստամյանը։

Նա հիշեցնում է, որ կառավարության հետ համագործակցության մեկ փաստաթուղթ գոյություն ունի՝ դա կառավարության ծրագիրն է։ Բոլոր համաձայնությունները պետք է բխեն այդ ծրագրից:

Մհեր Արշակյան